13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Խոնարհում Կոմիտասին

Ս. թ. հուլիսի 7-ին, ժամը 20:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խոնարհում Կոմիտասին» խորագրով բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 9-ամյա Գոռ Հայրապետյանին` բուժման նպատակով:  Ծրագրում ընդգրկված են Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին մասնակցում են՝ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը /տերմենվոքս/,  Անահիտ Դիլբարյանը /դաշնամուր/, Վիկտորիա Ուլիխանյանը /դաշնամուր/, Սյուզաննա Բարսեղյանը /ֆլեյտա/, Արամ Ասատրյանը /I ջութակ/, Սոնա Ազարյանը /II ջութակ/, Արմեն Թորոսյանը /ալտ/, Վահան Գրիգորյանը /թավջութակ/: 

Նուբարաշենի հոգեբուժարանում հրդեհ է բռնկվել

Հունիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հոգեբուժարանի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս: Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հոգեբուժարանի բակում գտնվող ապաստարանում: Հրդեհը մեկուսացվել է ժ.15:39-ին, մարվել՝ ժ.15:49-ին: Այրվել է աղբ մոտ 5 ք.մ:

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նկարագիրը և զարգացման ուղությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա (հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել էր 2007թ.): Նույն օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:  Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը  կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի […]

3 տարվա «զուգարանային ձերբակալություն»

2009-ի մայիսից զուգարանում նստելով՝ Սինգապուրի բնակչուհին դեպրեսիայից է փրկվել: Սինգապուրի նահանգներից մեկում բնակվող տարեց կինը գրեթե երեք տարի անց է կացրել զուգարանում: Այնտեղ նա քնել է, կերել ու արել մնացած բաները: Կնոջը «զուգարանային ձերբակալությունից» դուրս է բերել նրա ամուսինը` ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների օգնությամբ: Նրանք հանել են կնոջն ու տարել հոգեբուժարան: Հիմա «նախկին կալանավորը» իրեն լավ […]

ՉԻ կարելի. Հունան Պողոսյան /վիդեո/

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ են արձակվել, ձերբակալվածներ չկան, քրեական գործ չի հարուցվել ոչ մի ցուցարարի դեմ: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: «Ցանկացած ակցիա օրինականության դաշտում է թույլատրելի: Բողոքներ կան, որ բերման ենթարկելու ժամանակ որոշ ցուցարարներ բռնության են ենթարկվել, մենք ուսումնասիրում ենք: Մեր ներկայությունն […]

Նախարարը քաջալերել է հեծանվորդներին

Երեկ՝ հուլիսի 5-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքական թիմին, ովքեր պատրաստվում են եվրոպական մրցաշարերի` երիտասարդական առաջնությանը (Հունաստան) և պատանեկան oլիմպիական ամառային փառատոնին (Վրաստան): Նախարար Ղազարյանը քաջալերել է հեծանվորդներին, նշելով, որ մասնակցելով միջազգային մրցաշարերի բոլոր հայ […]

Կին ազատամարտիկի բողոքի ճիչը Բաղրամյանում.բացառիկ կադրեր/վիդեո/

«Երեխեքս էնտեղ են, թողեք գնամ»,-արցունքն  աչքերին ոստիկաններին էր դիմում ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը: Ոստիկանները բացատրում էին, որ չի կարելի մտնել Բաղրամյան պողոտա, քանի որ հատուկ գործողության շնորհիվ պողոտան դատարկվում է ցուցարարներից: Սուսաննա Մարգարյանը ճեղքելով ոստիկանների կազմած պատնեշը  մտավ պողոտա: «Հեյ….»,-բարձրաձայն ճչաց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դավիթ Սանասարյանը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր Բաղրամյան պողոտայից  մոտ 4 տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության Արբկիրի բաժին: Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին այցելած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։  Փաշինյանը նշել է, որ ինքը միշտ դատապարտում է բռնությունը:

Ցուցարարներին ծեծել են եւ ցրել ջրցան մեքենաներով. Շեր

Հայազգի հանրահայտ երգչուհի Շերը (Շերելին Սարգսյան) Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմանը եւ ընդդեմ թանկացման բողոքի ցույցերին: «Ռուսաստանը 22 տոկոսով թանկացրել է Հայաստանի էլեկտրաէներգիայի արժեքը: Ցուցարարներին ծեծել են եւ ցրել ջրցան մեքենաներով: Ոչ ոք չի անհանգստանում հայերի համար»,- գրել է Շերը՝ իր գրառմանը հավելելով KimKardashian հեշթեգը, որպեսզի վերջինի հետեւորդները եւս տեսնեն գրառումը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի