17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նկարագիրը և զարգացման ուղությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիա (հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել էր 2007թ.): Նույն օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ: 

Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը  կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում և ունի զարգացման լայն հնարավորություններ, մասնավորապես նշելով. «ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»: 

Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում: 

ՀՀ-ում ներկայում գործունեություն են ծավալում թվով երեք տասնյակից ավել ֆրանսիական կապիտալով ընկերություններ, ֆրանսիական ընկերություններ ինչպիսիք են`Orange-ը և Yerevan Djur(Veolia)-ն գործունեություն են ծավալում ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում, սակայն նրանցից բացի ՀՀ-ում գործում են նաև ֆրանսիական խոշոր կապիտալով այլ ընկերություններ, ինչպիսիք են` Yerevan Brandy Company (Perno Ricard) Արարատ կոնյակի գործարանը, Grant Thornton աուդիտորական ընկերությունը, Kapan Energie հիդրոէլեկտրակայանը, Air France ավիաընկերությունը, Peugeot ավտոմոբիլների կոնցեռնը, Acba-Credit agricole բանկը, Hotel Europe հյուրանոցը, Carrefour սուպերմարկետը, Ֆրանսիական համալսարանը և այլն: 

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը 2014թ. կազմել է 87,4 մլն. դոլար, նախորդ տարվա նկատմամբ ավելանալով 15 մլն. դոլարով, կամ 20%-ով: 2014թ. առևտրաշրջանառության մեջ 5 մլն. դոլարը կազմել է ՀՀ-ից արտահանումը, իսկ 82.4 մլն. դոլարը դեպի ՀՀ ներմուծումը: ՀՀ-ից արտահանվող ապրանքների մեջ գերակշռել է կոստյումի և վերարկուների արտահանումը 2 մլն. դոլար և մեքենաներում կիրառվող ժապավենները 1 մլն. դոլար: Իսկ դեպի ՀՀ ներմուծման մեջ գերակշռել են` շինարարական կոնստրուկցիաները 13.6 մլն. դոլար, դեղամիջոցներ 11.4 մլն. դոլար, օծանելիք 5.1 մլն. դոլար, բուսական նյութեր 4.7 մլն. դոլար, շշեր և սրվակներ 4 մլն. դոլար: 

Ինչպես երևում է նկարագրվածից` ֆրանսիական ներդրումները ՀՀ-ում բավականին մեծ ծավալների են հասնում, և առաջատար դիրքեր են զբաղեցնում ՀՀ-ում, սակայն դեռ առկա է զարգացման հնարավորություններ` նոր ուղությունների և ֆրանսիական ընկերությունների գործունեության ընդլայման մասով: Արտահանման և ներմուծման խիստ դեֆիցիտը կարելի է պայմանավորել հենց ֆրանսիական ընկերությունների մեծ թվով, որոնց մի մասը իրականացնում է դիստրիբյուտորական ծառայություններ, սակայն արտահանման ծավալները դեռ ցածր մակարդակի վրա են գտնվում` նվազման միտում դրսևորելով նախորդ տարիների համեմատ, և հենց արտահանման ուղղությամբ է անհրաժեշտ զարգացնել հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Իսկ արտահանման պոտենցիալ կա, թե ներկայում արտահանվող ապրանքների ծավալների մեծացման մասով, թե նոր ապրանքների արտահանման մասով:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ