13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Բերանը կարած երիտասարդին տեղափոխեցին հիվանդանոց Ազատության հրապարակից

Նախօրեին Ազատության հրապարակում բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանին քիչ առաջ «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նա միայն ընկերների եւ ոստիկանների հորդորները լսելով համաձայնեց գնալ հիվանդանոց ու կարերն այնտեղ քանդել:

Հրդեհ Հալաբյան փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 21.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող մեկ հարկանի ոչ բնակելի շինությունում: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ  օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող «Սպիտակ» մարզաառողջարանային համալիր ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող շինությունում և կից վագոն-տնակում: […]

Շարժման «ականջներն» արդեն երևում են

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները, որ նստացույց էին անում Բաղրամյան պողոտայում, այսօր Ազատության հրապարակում են գիշերել: Չնայած նշենք, որ ի սկզբանե նստացույցին մասնակցող քաղաքացիներից քչերին կարելի է տեսնել այնտեղ: Ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել հրապարակում, իսկ մինչ այդ՝ նրանք պատրաստվում են լինել այնտեղ: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատեց, […]

Նորվեգիայում նոր օրենքի համաձայն` 7 տարեկանից սկսած երեխան կարող է սեռը փոխել

Նորվեգիայում ընդունված նոր օրենքի համաձայն` երեխան (սկսած 7 տարեկանից) կարող է սեռը փոխել… Հայաստանում լգբտ ու այլ տեսակի այլասերվածներին Նորվեգիայի հյուպատոսն է տիրություն անում… Բրեյվիկն էլ նորվեգացի էր ու ինչ-որ անհասկանալի ձևով, մեն-մենակով 70 հոգու գլուխ կերավ` եվրոպական արժեքային համակարգը վերանայելու մոտիվացիայով: Անհասկանալի ձևով էլ 22 տարվա ազատազրկման դատապարտվեց, չնայած, որ նման դեպքերում ագռավի սրոկով […]

Հայտնի երգչուհին Ադրբեջանի «սեւ ցուցակում» է հայտնվել Արցախ այցելելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում, գրում է Ria.ru-ն:  Հարկ է նշել, որ հայտնի երգչուհին նախորդ շաբաթ այցելել էր Ստեփանակերտ, վարպետության դաս անցկացրել տեղի երաժշտական քոլեջում: Սա երգչուհու առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարի աշնանը […]

Սահմանադրական դատարանը գնաց որոշում կայացնելու

Այս պահին Սահմանադրական դատարանը քննարկում է ԱԺ մի շարք պատգամավորների կողմից ներկայացված դիմումը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ: Դիմումը ներկայացրեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ ըստ նրա՝ կուտակայինի վերափոխված տարբերակը չի լուծում այն խնդիրները, որոնք կային և կան հիմա ևս:  Ներկա են նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ […]

Բիբինի նամակը Նազարյանին

«Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացման նախորդ օրը «Հայաստանի էլեկտրական ցանցերի»  գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նամակ էր հղել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին (նամակն ամբողջությամբ՝ այստեղ): 9 էջանոց նամակում, մասնավորապես, ՀԷՑ-ի ղեկավարը հայտնում է, որ բավարարված չի լինի էլեկտրաէներգիայի սակագների 7 դրամանոց թանկացմամբ […]

Ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 6-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարկ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 3-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 SM 385 և «Միցուբիշի» մակնիշի 31 UU 888 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ […]

Գլխավոր «քերողը». Իրատես de facto

«Իրատես de facto»-ն գրում է. «Վերջին օրերին հեռուստաեթերից չի «իջնում» Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով համատեղմամբ նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է: Մինչդեռ վերջին շրջանում ԱԺ-ում երբ քննարկվում են ՎՊ-ի հաշվետվությունները, այդ կառույցի ղեկավարը մշտապես բացակա է: Պատգամավորներն այդ «խորհրդավոր անհետացման» առնչությամբ անգամ «հետախուզում» էին հայտարարել: Հենց այդ օրերին էր Զաքարյանը, իբր, արձակուրդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի