13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Սահմանադրական դատարանը կայացրեց որոշումը

ՍԴ-ն Գագիկ Հարությունյանի նախագահությամբ կայացրեց Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ վճիռը` ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա. ներկայացնում ենք ՍԴ որոշումը.   ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության առավ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 21.06.2014Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ` «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ /ՀՕ-67-Ն/ ԵՎ […]

Արայիկ Հարությունյանը հանդիպել է հարկային ոլորտի աշխատակիցներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին հանդիպել է հարկային ոլորտի պատասխանատուներին և նրանց ներկայացրել համակարգի կառուցվածքային բարեփոխումները: Վարչապետը բարձր է գնահատել հարկային ծառայության վերջին տարիների աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով կառույցի աշխատակիցներին՝  ծառայության նախկին պետ Արտակ Բալայանի գլխավորությամբ: Իր խոսքում շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար՝ Արտակ Բալայանը համակարգի ձեռքբերումների շարքում առանձնացրել է հատկապես այն, որ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հուլիսի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և դրանց խորհուրդը։ Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Էդվարդ Նալբանդյանն […]

Պետք է տականք, խաբեբա, անազնիվ, շահամոլ չլինել

Էմիսարներ, կոմիսարներ, կոմունիստներ, կապիտալիստներ, ֆաշիստներ, լիբերալներ, բոլշևիկներ, մենշևիկներ, սոցիալիստներ, մնացյալ` թվացյալ սրտացավներ, անձնազոհներ, մարդկության փրկիչներ, ձեր «անձնականը մոռացած ու անձնազոհ այլոց համար» պայքարողներ, բոլորդ էլ նույնն եք, նույն աղբանոցից, նույն հումքից, օգտագործման ու շպրտման, կեղծ, ցուցադրական, ձևական…Եվ ցավն այն է, որ մարդիկ լսում են ձեզ, ցավոք հավատում` հաճախ նաև կուրորեն, խաբվում, հաճախ նաև հաճույք ստանում […]

Հերթական աղիքային թունավորման դեպքը Արմավիրում. 3-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 6-ին` ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աղիքային սալմոնելյոզ բացիլակրություն» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2012 թ. ծնված Անյուտա Ա.-ն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: 

Համոզված չեմ, որ Սերժ Սարգսյանը կողմ է, բլեֆներ եմ տեսնում. Արամ Սարգսյան /վիդեո/

«Իմ խորին համոզմամբ՝ օրենքները հարգել է պետք, առաջին հերթին գրված օրենքները հարգել է պետք ու հետո նայել օրենքների բարելավմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումներից: «Այն ընտրական իրավիճակը, ինչ կա Հայաստանում ընտրական գործընթացների ու նրանց արդարության առումով, որևէ մեկին հույս չի ներշնչում, որ կարող է Սահմանադրության հանրաքվեն արդար անցնել, ավելին […]

Ներկայացվել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակը

Հայաստանի Հանրապետության արարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հուլիսի 6-ին մասնակցել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Այն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման» ծրագրի շրջանակում: Ձեռնարկի համահեղինակներն են ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, ՀՀ ԱՆ […]

ՀԾԿՀ-ը կտուգանի ՀԷՑ-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը նիստ է անելու: Օրակրգում ընդգրկված հարցերից մեկով հանձնաժողովը տուգանելու է ՀԷՑ-ին:  Որոշումներից մեկի համաձայն ՀԷՑ-ը կտուգանվի 5 մլն դրամի չափով, քանի որ ընկերությունը խախտումներ է կատարել և սահմանված ժամկետում չի ավարտել սպառման համակարգի միացումը էլեկտրական ցանցին: Մեկ այլ որոշմամբ՝ քաղաքացու բողոքի հիման վրա ընկերությունը կտուգանվի ևս 5 միլիոն դրամով: 13 որոշումներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված