18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Համոզված չեմ, որ Սերժ Սարգսյանը կողմ է, բլեֆներ եմ տեսնում. Արամ Սարգսյան /վիդեո/

«Իմ խորին համոզմամբ՝ օրենքները հարգել է պետք, առաջին հերթին գրված օրենքները հարգել է պետք ու հետո նայել օրենքների բարելավմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումներից: «Այն ընտրական իրավիճակը, ինչ կա Հայաստանում ընտրական գործընթացների ու նրանց արդարության առումով, որևէ մեկին հույս չի ներշնչում, որ կարող է Սահմանադրության հանրաքվեն արդար անցնել, ավելին այդ հանրաքվեի անցնելուց հետո երկրի կյանքում կարող են փոփոխություններ լինել: Ու այս ենթատեքստում ես միանշանակ համարում եմ անիմաստ Սահմանադրության հանրաքվեն և չեմ էլ ուզում մտնել դրա կոնկրետ բուն օրենքների, փոփոխությունների մեջ»,-նշեց Սարգսյանը: 

Նա հայտնեց, որ իրենց կուսակցությունում կան մասնագետներ, որոնց հետ այս ընտրապայքարում շատ ակտիվ կմասնակցեն ու հասարակությանը կբացատրեն, որ սա հերթական միջոցն ու ձևն է ժողովրդի թիկունքում սեփական խնդիրներն առաջ տանելու ու սեփական՝ «Հանրապետական» կուսկացությունը իշխանության պահելու: «Ամեն ինչ կանենք, որ հասարակությունը դեմ քվեարկի այդ հանրաքվեին: Չնայած ես համոզված չեմ, որ այդ հանրաքվեն կլինի, համոզված չեմ, որ Սերժ Սարգսյանը կողմ է ոչ նախագահական համակարգին, ես այս ամեն ինչի մեջ բլեֆներ եմ տեսնում, և այդ առումով երբ կլինի փաստաթուղթը, այն ժամանակ մեր տեսակետը կասենք, բայց եթե դնեն, բոլոր մարզերով, գյուղերով, ավաններով, ինչ համապետական ընտրություների ժամանակ ենք այցելություններ կատարում, «Հանրապետություն» կուսակցությունն այդ այցերը կկատարի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ