Հայտնաբերվել է Նորագավիթում ջրի աղտոտման հավանական պատճառը

Նորագավիթ, 10-րդ փողոցի նրբանց: Վերջին մի քանի օրերի լարված աշխատանքից հետո Երեւան Ջուր ՓԲԸ մասնագետներն այստեղ հայտնաբերել են մի անհայտ վթարված ջրագիծ, որը թերեւս տվյալ տարածքից հուլիսի 24-ին ստացված ջրի որակի վերաբերյալ բողոքների պատճառն էր: Նորագավիթում բաշխիչ ցանցն առավել քան պատկառելի տարիքի է, որով պայմանավորված ներկայումս այնտեղ Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվում են լայնածավալ վերակառուցման աշխատանքներ: […]