13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Լվացված աշտարակներ

Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարբերաբար մաքրվում ու լվացվում են քաղաքապետարանի հիմնական մասնաշենքի ապակիներն ու դժվարամատչելի այլ հատվածները: Դարձյալ պայմանագրային հիմունքներով քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու գմբեթը մաքրել է ալպինիստ Սերժ Հովսեփյանը: Արտադրական ալպինիզմ համարվող այս աշխատանքն իրականացվել է 50 մետր բարձրության վրա` անվտանգությունն ապահովող  3 ճոպաններով: Երևանի քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու շենքի գմբեթը Սերժ Հովսեփյանը մաքրում է արդեն 8 տարի` կախված եղանակային պայմաններից և անհրաժեշտությունից` տարին մի քանի անգամ: Ալպինիստը ուրախությամբ նշել է,  որ իր կատարած աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը միշտ մաքուր ու կոկիկ է ներկայանում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ