20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստուգումների նազեցումը լուրջ ռիսկեր չի պարունակում

Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում որոշում ընդունվեց` ուժը կորցրած ճանաչել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» նախորդ որոշումներից մեկը, որով նվազագույնի են հասցվում տնտեսվարողների մոտ տեսչական ստուգումները: Ըստ  այդ նախագծի մինչև 2016թ. հունվարի 1-ը տեսչական մարմինները պետք է սահմնաափակեն ստուգումների ընթացքում կիրառվող ստուգաթերթերը 90%-ով, որի հետևանքով ստուգումների քանակը կնվազի 98%-ով, այսինքն կմնան միայն բարձր ռիսկային ստուգումները ինչպիսիք են` ներկա դրությամբ գազալացակայանները, և ստուգումները պետական ընկերությունների մոտ, ինչպիսիք են` դպրոցները, մանկապարտեզները, մանկատները և այլն, որոնց դադարեցումը իր մեջ էական վտանգներ կպարունակեր: 

Ճիշտ է տեսչական մարմինների կողմից իրականացվող հսկողությունը ինքնանպատակ չէ, և այն միտված է հասարակության անդամների շահերի և անվտանգության պաշտպանմանը, սակայն փորձը ցույց է տվել, որ նրանց գործունեության սահմանափակումը կամ կասեցումը կարճաժամկետ հատվածում լուրջ վտանգներ չի պարունակում: 

Տեսչական մարմինների գործունեության սահմնափակումը իհարկե տնտեսվարողներին ազատում է ստուգումների ընթացքում պատճառվող անհանգստությունից, սակայն տնտեսվարողների հիմնական մտահոգությունը` հարկային մարմինների ստուգումների մասով է: Հենց այդ պատճառով ՀՀ վարչապետ` Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Ֆինանսների նախարար` Գագիկ Խաչատրյանին վերանայել ռիսկայնության չափանիշները` ստուգումների քանակը նվազեցնելու նպատակով, և նշել որ հարկային ստուգումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության բացահայտման դեպքերում, միաժամանակ կարևորելով պետբյուջեի ապահովման խնդիրը: 

Հարկային ստուգումների նվազեցումը լուրջ քայլ կլինի` ուղղաված տնտեսվարողների բեռի թեթևացմանը, այս քայլով տնտեսվարողների մի մասը դե ֆակտո կազատվի ստուգումների ընթացքում հաճախ դրսևորվող կոռուպցիոն գործոններից, անհարկի լարվածությունից, նրանց կշնորհի գործունեության լրացուցիչ ազատություն, հնարավորություն կստեղծի տնտեսվարողներին մեծացնել շրջանառության ծավալները, լայնացնել գործունեության սպեկտորը և ավելի ռիսկային որոշումներ կայացնել: Այս քայլով ուղղակի և անուղղակի ձևով կխրախուսվի նաև նոր ընկերությունների մուտքը շուկա, հաշվի առնելով նաև սպառողական ապրանքների գների կայունությունը` այն շատ մարդկանց աշխատողից կվերածի ձեռներեցների: Ընդհանուր առմամբ, եթե այս քայլը իրականացվի` մեծ աջակցություն կլինի երկրի տնտեսությանը, իսկ պետ բյուջեի մասով` հավանականությունը ավելի մեծ է, որ այս քայլի հետևանքով` պետ.բյուջեի մուտքերը կավելանան, քան թե կնվազեն:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ