11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 27, 2015

Նոր Սահմանադրության դրական կողմերից

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հասարակության կողմից ընդունվեց կոշտ քննադատությամբ: Գուցե նախնական տեքստը իդեալական չէ, և նշվում է, որ այն դեռ կարող է փոփոխություններ կրել, սակայն կան ակնհայտ դրական կետեր: Դրանցից մեկը վերաբերում է Հայ եկեղեցու դերին: Փոփոխած սահմանադրության մեջ նշվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի […]

Հրդեհավտանգ տարածքներում ժամանակավորապես կարգելվի հրավառությունը

Երևանի  քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ  քաղաքապետ  Տարոն Մարգարյանին  զեկուցվել է, որ  մայրաքաղաքի վարչական  շրջաններում շարունակվում են  աշխատանքային երկհերթ ժամանակացույցով ոռոգման, ինչպես նաև խոտհնձի աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է   վարչական շրջանների,   առևտրի և բնապահպանության վարչությունների  և ոստիկանության հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ՝ հրդեհավտանգ հատնվածներում հրավառությունները ժամանակավորապես արգելելու ուղղությամբ: «Ուշադրությանկենտրոնումպահեք  այնվայրերը, որտեղչորացածխոտունենք: Խիստհսկողությանտակ պահեք սպասարկողընկերություններիևռեստորանային […]

Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի

«Ոչ, իհարկե, չեմ կարող ասել, որ արդեն իսկ սկսվել է «նախընտրական» պայքարը կուսակցությունների միջև: Դեռևս շատ ժամանակ կա»,-Henaran.am-ի հետ զրույցում, գնահատելով ներքաղաքական գործընթացներն, ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այս ընթացքում՝ այսօրվանից ու նախագահական ընտրությունների միջև կլինեն կարևորագույն իրադարձություններ՝ սահմանադրական բարեփոխումներ ու խորհրդարանական ընտրություններ»: Նշենք, որ արդեն իշխանական կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ-ի հաջորդ թեկնածուն […]

Առանց նոր Սահմանադրության էլ հնարավոր է. եզդի համայնքը դեմ է

«Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը և «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշեցին, որ ինչպես իրենք, այնպես էլ եզդի հանրությունը բացասական է գնահատում նոր Սահմանադրության նախնական նախագիծը: «Բարեփոխումները նպաստելու են, որ փոքրամասնությունները ներկայացուցիչ ունենան Ազգային ժողովում, բայց առանց սահմանադրական բարեփոխումների էլ փոփոխություն կատարելով ԸՕ-ում՝ […]

Հուլիսի 17- 23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 418 երեխա՝ 244 տղա, 174 աղջիկ

Հուլիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36600 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 418 երեխա՝ 244 տղա, 174 աղջիկ:  

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել պարոն Սուխորենկոյի գործունեությունը՝ նշելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական հարաբերությունները կրել են անմիջական բնույթ, երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ջերմ հարաբերություններ: Գալուստ […]

Սահմանամերձ Նավուր համայնքում գործում է հիմնանորոգված ամբուլատորիա

Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնն այսուհետև կսպասարկի Տավուշի մարզի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների շուրջ1970 բնակչության: 2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կառուցված շենքի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀամաշխարհայինբանկիԵրևանիգրասենյակիղեկավարԼորաԻ.Բեյլին:             «Անկախության տարիներից ի վեր ենթակառուցվածների մեջ այս ամբուլատորիան առաջին […]

Տրակտորը ձորն է ընկել, վարորդը մահացել է

Հուլիսի 26-ին, ժամը 21.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում տրակտորը շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1948 թ. ծնված Ս. Վ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը: Մինչ […]

Ուսանողներն Արցախի զորամասերում ներկայացրին «Հրադադար» բեմադրությունը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը ստեղծման օրից եղել է հայկական բանակի կողքին: Արդեն ութերորդ տարին անընդմեջ ՈՒԽ-ն կազմակերպում է այցեր Լեռնային Ղարաբաղի զորամասեր, հանիպում զինվորներին, ծանոթանում նրանց առօրյա խնդիրներին, տեղեկանում ու հպարտանում մեր բանակի ձեռքբերումներով և իր ուժերի ներածին չափով փորձում աջակցել զինվորին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ հասարակությունը զինվորի կողքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի