Սերժ Սարգսյանն էլ դեռ չգիտի
«Ոչ, իհարկե, չեմ կարող ասել, որ արդեն իսկ սկսվել է «նախընտրական» պայքարը կուսակցությունների միջև: Դեռևս շատ ժամանակ կա»,-Henaran.am-ի հետ զրույցում, գնահատելով ներքաղաքական գործընթացներն, ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այս ընթացքում՝ այսօրվանից ու նախագահական ընտրությունների միջև կլինեն կարևորագույն իրադարձություններ՝ սահմանադրական բարեփոխումներ ու խորհրդարանական ընտրություններ»:
Նշենք, որ արդեն իշխանական կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ-ի հաջորդ թեկնածուն ՊՆ Սեյրան Օհանյանն է, իսկ ընդդիմադիրներն էլ միմյանց հետ են բանավիճում, հրապարակային հարցազրույցներ տալիս ու միմյանց քննադատում: Սակայն, ըստ Իսկանդարյանի, այսօրվանից պետք չէ կանխագուշակել թեկնածուների մասին: «Անկեղծ ասած՝ ես կարծում եմ, որ նույնիսկ ինքը Սերժ Սարգսյանը դեռևս չգիտի, թե ով է լինելու իշխանության թեկնածուն, քաստինգը դեռ առջևում է, և դա կախված է վերոնշյալ գործընթացներից»,-շեշտեց քաղաքագետը: