20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առանց նոր Սահմանադրության էլ հնարավոր է. եզդի համայնքը դեմ է

«Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը և «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշեցին, որ ինչպես իրենք, այնպես էլ եզդի հանրությունը բացասական է գնահատում նոր Սահմանադրության նախնական նախագիծը: «Բարեփոխումները նպաստելու են, որ փոքրամասնությունները ներկայացուցիչ ունենան Ազգային ժողովում, բայց առանց սահմանադրական բարեփոխումների էլ փոփոխություն կատարելով ԸՕ-ում՝ կարելի է դա ունենալ»,-նշեց Ռուստամ Բաքոյանը:

Սաշիկ Սուլթանյանն էլ նկատեց, որ մարդու իրավունքների բարեփոխման տեսակետից լավ է, բայց առանց այս բարեփոխումների էլ կարելի է հասնել մարդու իրավունքների առավել պաշտպանվածության: «Սահմանադրությունը չի կաշկանդում, որ հիմա էլ եզդի համայնքը կամ այլ փոքրամասնությունները պատգամավոր ունենան Ազգային ժողովում: Ազգային փոքրամասնություններն առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են, և եթե բռնապետություն եղավ կամ լավ եղավ ,դա մեզ վրա էլ է ազդում, պետք չէ կենտրոնանալ միայն ազգային փոքրամասնությունների տեղի վրա»,-շեշտեց նա:

Բանախոսները նաև դեմ արտահայտվեցին ընտրիչների կողմից նախագահ ընտրելուն: 

«Ես դեմ եմ, որ իմ փոխարեն նախագահին ընտրեն ընտրիչները»,-ասաց Սուլթանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ