08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուսանողներն Արցախի զորամասերում ներկայացրին «Հրադադար» բեմադրությունը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը ստեղծման օրից եղել է հայկական բանակի կողքին: Արդեն ութերորդ տարին անընդմեջ ՈՒԽ-ն կազմակերպում է այցեր Լեռնային Ղարաբաղի զորամասեր, հանիպում զինվորներին, ծանոթանում նրանց առօրյա խնդիրներին, տեղեկանում ու հպարտանում մեր բանակի ձեռքբերումներով և իր ուժերի ներածին չափով փորձում աջակցել զինվորին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ հասարակությունը զինվորի կողքին է: Այս տարի ևս բացառություն չէր. ուսանողական խորհրդի 45 անդամներ՝ նախագահ Հովսեփ Հովեյանի և բուհի կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանի գլխավորությամբ, հուլիսի 17-22-ն այցելեցին Արցախի մի շարք զորամասեր: Ուսանողները զորամասերին նվիրեցին համակարգիչներ, իսկ զինվորներին՝ հիգիենայի պարագաներ: Արցախում էին նաև ուսանողական խորհրդի թատերական խմբակի անդամները, ովքեր զինվորների համար խաղացին Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմարված «Հրադադար» ներկայացումը:

          Ուսանողները հանդիպում ունեցան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի, ինչպես նաև պաշտպանության բանակի մի շարք բարձրաստիճան սպաների հետ: Ուսանողական խորհրդի անդամները եղան նաև Արցախի պատմամշակութային վայրերում:

Ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ