Գյուղ. մթերքների արտահանման աճի պատճառները և հետևանքները

Ըստ գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների ընթացիկ տարում (մինչև հուլիսի 14-ը) ՀՀ-ից արտահանվել է 43.400 տ թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճ գրանցելով 161.6%-ով կամ 16.500 տ-ով: Պտուղ-բանջարեղենի արտահանման կառուցվածքում հատկանշական է ծիրանի և կեռասի գծով արձանագրված աճը, որոնց ծավալները ընթացիկ տարում համապատասխանաբար մոտ 10 և 5 անգամ գերազանցում են նախորդ ամբողջ տարվա ցուցանիշները: […]