27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Գրեին, որ ՀՀԿ-ն գլխավոր առաջնորդող քաղաքական ուժն է ու պրծնեին»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացասական է գնահատում նոր Սահմանադրության նախագիծը: «Միանշանակ, բացասական եմ գնահատում, մնում էր սովետի նման գրեին, որ ԽՄԿԿ-ն գլխավոր առաջնորդող քաղաքական ուժն է, կամ գրեին՝ Հանրապետականն է առաջանորդող կուսակցությունն, այս պարագայում, ու պրծնեին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Մարտիրոսյանի՝ փորձ է արվում խորհրդարանում մենաիշխանություն, միակուսակցական համակարգ ձևավորել: 

«Արհեստական մեծամասնություն են ստեղծում»,-ասաց նա՝ նկատի ունենալով հետևյալ կետը. 

ԱԺ կանոնակարգը պետք երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում: Մասնավորապես՝ նույն Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ կարող է լինել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, եթե առաջին փուլում ի հայտ չի եկել խորհրդարանական մեծամասնություն, այսինքն՝ հաղթող ուժ, ապա առաջին և երկրորդ տեղ գրաված ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: 

Ինչ վերաբերում է պատգամավորների թվին՝ առնվազն 101, ապա նա դրան նորմալ է վերաբերում՝ հաշվի առնելով այն, թե քանի քաղաքական գործիչ այսօր կա խորհրդարանում, և որքան է բնակչության թիվն այսօր: 

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ սա իր անձնական տեսակետն է, իսկ ավելի ուշ կուսակցությունը նիստ կանի ու կքննարկի ու կներկայացնի արդեն կուսակցության դիրքորոշումը:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ