28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Գյուղ. մթերքների արտահանման աճի պատճառները և հետևանքները

Ըստ գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների ընթացիկ տարում (մինչև հուլիսի 14-ը) ՀՀ-ից արտահանվել է 43.400 տ թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճ գրանցելով 161.6%-ով կամ 16.500 տ-ով: Պտուղ-բանջարեղենի արտահանման կառուցվածքում հատկանշական է ծիրանի և կեռասի գծով արձանագրված աճը, որոնց ծավալները ընթացիկ տարում համապատասխանաբար մոտ 10 և 5 անգամ գերազանցում են նախորդ ամբողջ տարվա ցուցանիշները: 

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների այսչափ աճը կարելի բացատրել մի շարք գործոններով, որոնցից առաջինը դա երկրում արտադրվող գյուղ. մթերքների ծավալներն են, որոնք այս տարվա հուվար-մայիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արժեքային արտահայտությամբ աճել են 110.5%-ով, որը հնարավոր է դարձել բարենպաստ կլիմայական պայմանների և Կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիաների ավելացման շնորհիվ: Հաջորդ կարևոր նախադրյալը դա հիմնական գործընկեր երկրում` ՌԴ-ում պտուղ-բանջարեղենի նկատմամբ պահանջարկն և գներն են: Ինչպես հայտնի է ՌԴ կողմից` ԵՄ դեմ նախորդ տարի կիրառված գյուղ. մթերքների էմբարգոն բավականին մեծ բաց էր առաջացրել (միայն թարմ պտուղ-բանջարեղենի գծով մոտ 6 մլրդ. դոլարի) ՌԴ շուկայում, որը և մի շարք այլ գործոններ ազդել են պտուղ-բանջարեղենի գների վրա` բարձրացման ուղղությամբ: Մյուս պատճառներից կարելի է առանձնացնել ՀՀ վերամշակող կազմակերպությունների պասիվությունը` գյուղ. մթերքների մթերման մասով, կապված նրանց ծավալների նվազման հետ, որը իր ազդեցությունն է ունեցել գների և տնտեսվարողների վրա: 

Պտուղ-Բանջարեղենի արտահանման այսպիսի աճը կարևոր է մի քանի առումով: Նախ առաջին նման արտահանման աճը նպաստել է գյուղացիներից ձեռքբերվող մթերքների գնի աճին, որը ուղղակի կերպով ազդում է գյուղացիների կենսամակարդակի բարելավման վրա, որտեղ զբաղված են համարվում մոտ 400.000 մարդ, այսինքն Հանրապետության ամբողջ զբաղվածների մոտ 40%-ը, դրանից բխող հետևանքներով: Սա դրական է ազդել նաև բեռանփոխադրողների վրա, որի հետևանքով տարեսկզբից նկատվող մոտ 20% անկումը, ապրիլից սկսաց մեղմվել է և կայունացել 3%-ի շրջակայքում: Այս գործոնը իր դրական ուղղակի և անուղղակի ազդեցությունն է թողել/կթողի նաև ՀՀ ֆինանսական համակարգի վրա` կապված լրացուցիչ արտարժութային հոսքերի և գյուղացիներին տրամադրված վարկերի ռիսկայնության նվազմամբ: 

Արձանագրված ցուցանիշը իհարկե դրական է, սակայն դեռևս առկա են խնդիրներ` կապված սահմանային անցակետերի հետ, որոնց լուծման հետևանքով աճը ավելի տպավորիչ կլիներ:

 

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ