12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Տրանսպորտը կթանկանա. ՀՅԴ

Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի  սակագնի բացթողմանը,  ինչպես նաև ավտոմեքենաների լցավորման գազի նկատմամբ կառավարության նախաձեռնած ակցիզային հարկի ներդրումը`  2016թ-ի հունվարից անխուսափելիորեն կհանգեցնեն  Երևանում տրանսպորտի գործող սակագնի հարցի վերաբացմանը: Երևանի քաղաքապետարանը նախորդ անգամ հարցի արծարծման ժամանակ այդպես էլ որևէ լուծում չտվեց, մի կողմից Երևանի տրանսպորտային կապը ապահովվող  տնտեսվարողների և վարորդների, մյուս կողմից հասարակության կողմից բարձրացվող հարցերին: Լուծված չեն նաև Երևանի երթևեկության  և ճանապարհային ցանցի արդյունավետ օգտագործման հետ կապված այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են` ճանապարհային երթևեկության նշանների, կարմիր գծերի, լուսացույցերի, ճանապարհային գծանշանների հետ կապված բազմաթիվ հարցեր:

       ՀՅԴ  Երևանի Քաղաքային կոմիտեն գտնում է, որ վերոհիշյալ բոլոր հարցերը պետք է քննարկվեն միասնական հայեցակարգի ձևավորման, դրա հասարակական լայն քննարկման և  բոլոր կողմերի առաջարկներն ու կարծիքները հաշվի առնելուց հետո:

     Վերոհիշյալ հարցերի քննարկման համար ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն  հուլիսի 17-ին  ժամը 11:30-ին Առնո Բաբաջանյան  համերգասրահի(Աբովյան 2) մամլո սրահում կազմակերպում է կլոր սեղան-քննարկում և հրավիրում է Երևանի քաղաքապետարանին, Երևանի ավագանու խմբակցությունների  ներկայացուցիչներին,  շահագրգիռ հասարակական կազմակերպությունների   և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին մասնակցել կլոր սեղան- քննարկմանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ