16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

«Գենդերի» վերջը . կեցցես Վիգեն

Այսօր կառավարության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:  «Ծրագիրը ներկայացվել է ԿԳՆի կողմից, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, ֆինանսավորումն արդեն […]

Արագաչափերի նոր ցանկը. ուշադրություն վարորդներին

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը՝ 2015 թ. հունիսի 17-ի դրությամբ: Դրանք ներկայացնում ենք ստորև` 1. Ք. Երևան, Արշակունյաց պողոտա՝ 4 արագաչափ 2. Ք. Երևան, Իսակովի պողոտա՝ 4 արագաչափ 3. Ք. Երևան, Մյասնիկյան պողոտա՝ 2 արագաչափ 4. Ք. Երևան, Բագրատունյաց պողոտա ՝ 4 արագաչափ 5. Ք. Երևան, Սարալանջի փողոց՝ […]

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  հունիսի 18-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ`10:00-13:30  Այասի փ. 1-57, Վերֆելի փ. 25, 27, 34, 36 սեփական տները, Նոր Կիլիկիա փ. 5 շենքը և հարակից հանրային բաժանորդները, 14:00-16:30  Բարյաբերդի փ. 1-79, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տները, Իսակովի պող. 4, 4/1, 4/2 շենքերը […]

Լռության րոպե

ՀՀ կառավարության այսօրվա նիստն սկսվեց՝ ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: «Մենք մեծ ցավ ապրեցինք՝ լսելով ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից Քըրք Քրքորյանի մահվան բոթը: Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն տարիներն միշտ եղել է հայ ժողովորդի […]

Այսօր մերոնց համար վճռական կլինի Բաքվում

Բաքվում շարունակվող Եվրոպայի ամառային մարզական 1-ին խաղերի մրցակցային 6-րդ օրը` հունիսի 18-ին, պայքարի մեջ կմտնի Հայաստանի 5 ներկայացուցիչ: Այս մասին Բաքվից տեղեկացնում է Հայաստանի պատվիրակության ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: Այսպես՝ 61 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 23 տարեկանների այս տարվա Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը: 1/8-րդ եզրափակիչում նա ուժերը կչափի 2014 թ աշխարհի ու […]

Սփյուռքի հայերը որպես թշնամի են ներկայացվում. Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված ազգությամբ հայ Սելինա Օզուզուն Դողանը ստացել է  պատգամավորական մանդատը: Մեջլիսում գրանցվելուց հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին: Դողանը ցանկություն է հայտնել մոտ ապագայում քաղծառայողների շրջանում ոչ միայն հայ պատգամավոր, այլև ասորի դատավոր, հրեա գնդապետ ևս տեսնել, գրում է Ermenihaber.am-ը: «E-taraftar» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Դողանը խոսել է նաև […]

Հայաստանից ովքեր են մասնակցելու Քրքորյանի հուղարկավորությանը. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է «Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով և ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիրի անդամ Վահրամ Բաղդասարյանը: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի