14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

«Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից»,-ասված է ԱՄՆ դեսպանության Երևանում հունիսի 22-23-ի […]

Կատաղած ցլի հայացքով ոստիկան ու տուժած լրագրողներ /վիդեո/

Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երեկ  Բաղրամյան պողոտայի վրա ցույցի ժամանակ ոստիկանական գործողություններից տուժած լրագրողները մանրամասնեցին կատարվածը: Նրանք նշեցին, որ իրենց լրագրողական վկայականները հիմք չեն հանդիսացել, որպիսի իրենք կարողանան հանգիստ աշխատել ու ապօրինաբար չտեղափոխվել ոստիկանություն:  «Հետք» էլեկտրոնային  լրատվամիջոցի լրագրող Անի Հովհաննիսյանը նախ ափսոսանք հայտնեց, որ բռնությունների ենթարկված բոլոր լրագրողները չեն ներկայացել ասուլիսին, այլ միայն […]

Տասնյակ մարդիկ ընկել են էսկալատորից /ֆոտո, վիդեո/

Առեւտրի կենտրոնում գտնվող էսկալատորը պատահմամբ փոխել է ուղղությունը, ինչի հետեւանքով դրա վրա գտնվող տասնյակ մարդիկ, այդ թվում` երեխաներ, վայր են ընկել եւ վնասվել: Միջադեպը տեղի է ունեցել մալազիական Շահ-Ապամում: Ականատեսները նկարահանել են միջադեպը:

«Հայկական վերածնունդ»-ը դատապարտում է

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումը խստորեն դատապարտում է այսօր լուսաբացին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ բողոքի ցույց անցկացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը: Ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինները անհամաչափ ուժ են կիրառել, որի արդյունքում հավաքի 250-ից ավելի մասնակիցներ և լրագրողներ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ: Պահանջում ենք, նախ, ազատ արձակել բերման ենթարկված բոլոր […]

Ո՞վ և ինչո՞ւ են կոտրել ոստիկանության կայքը

Ոստիկանության կայքը՝ police.am-ը չի գործում։ Ոստիկանությունը չի հերքում, որ հնարավոր է կայքը կոտրել են: Այս առիթով տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է, որ իր հետ կապվել է լրիվ նոր հաքերային թիմ և ասել, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ «Իսկապես կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր […]

Օմբուդսմենը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարցադրումներ է ուղղել ՀՀ ոստիկանապետին և այլ պաշտոնյաների

Խիստ մտահոգված  լինելով այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ՝ լրագրողների  նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի եւ ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ  վարույթ է հարուցել:   Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ […]

Երևանում բացվել է տարածաշրջանում իր տեսակով եզակի Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիա

Այսօր Երևանում տեղի է ունեցել Թունաքիմիկատների որակի վերահսկողության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը,  ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Լաբորատորիան բացվել է «Հայաստանում […]

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Վեհաժողովի ներդրումը կարող է լինել աջակցությունը Մինսկի խմբին

Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել քննարկում ԵԽԽՎ բյուրոյի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ով իր ելույթը գրավոր ներկայացրել է ԵԽԽՎ-ին՝ կոչ անելով Վեհաժողովին իր ընդունած որոշումներով պահել գործընկերության ոգին , ինչպես նաև, չսրել իրավիճակը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը. «Հարգելի գործընկերներ,     […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված