14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Մինչև մեր բոլոր բերման ենթարկված ընկերները չգան այստեղ…

Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը հայտարարեց, որ մինչև հրապարակ չգա բերման ենթարկվածներից վերջին մարդը, իրենք պետք է մնան հրապարակում: Նա ընդգծեց, որ այս պահին օրակարգը այսպիսին է, իսկ թե ինչ կլինի հետո, կորոշվի ավելի ուշ:

Կարգին Հայկոն, Հովհաննես Ազոյանը միացել են Ազատության հրապարակի հանրահավաքին

Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիային մասնակցում են նաև Հայկ Մարությանը(Կարգին Հայկո), որը Ազատության հրապարակ է եկել երեխայի հետ միասին, Հովհաննես Ազոյանը և այլք: Այստեղ են նաև ընդդիմադիր հասարկական-քաղաքական գործիչներ: Ինչպես հաղորդում է Ազատության հրապարակից  Henaran.am-ի թղթակիցը այստեղ կան նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Մեր ջրցանին չի … » կրկին կշարժվե՞ն Բաղրամյան 26

Ազատության հրապարակը այսօր ևս բազմամարդ է: Հավաքվածները պահանջում են ազատ արձակել հունիսի 22-23-ին բերման ենթարկված ցուցարարներին: Հավաքվածները իրենց ելույթներում դատապարտում են ոստիկանության երեկվա գործողությունները: Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը ասաց.«Այստեղ բոլորը իմ երեխեքն են ու թող մի անգամ էլ մի հատ միլիցա փորձի ձեռք տալ իմ երեխեքին»: Հավաքի մասնակիցների պահանջատիրական պաստառներին ավելացել է ևս մեկը.«Մեր ջրցանին չի» […]

Վարչապետը շնորհավորել է 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն՝ շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2014-2015 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով աշակերտներին, նշել է, […]

Ոստիկանները հավատարիմ մնալով օրենքին պահպանել են հասարակական կարգը.ՀՀԿ պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ցավում է, երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների համար: Henaran.am-ի հետ զրույցում Մելիքյանը մասնավորապես ասաց.«Ափսոսում եմ, որ ցուցարարների մեջ չգտնվեցին գոնե 4 հոգի, որոնք պատրաստ կլինեին հանդիպել հանրապետության նախագահին, կարծում եմ, որ այդ հանդիպումը կտար բոլոր հարցերի պատասխանը և իր լրջագույն ազդեցությունը կթողներ ցուցարարների հետագա մտադրությունների վրա»: Մելիքյանը համոզմունք […]

Լրագրողներին ծեծել են հատուկ հրահանգո՞վ

Այսօր՝ 2015թ.-ի հունիսի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հետևյալ բովանդակությամբ՝ «2015 թվականի հունիսի 23-ին «Հանուն իրավունքների» լրատվական կայքը հրապարակել է «Լրագրողներին ծեծել են հատուկ հրահանգով» վերնագրով լրատվական նյութը: Ըստ լրատվական նյութում ներկայացված տեղեկությունների՝ «Այսօր առավոտյան ժամը 5.30- ին Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներին բռնի […]

Ոչ թե հարստություն, փառք

Սողոմոնը Դավիթ թագավորի 10-րդ որդին էր, որին նա շատ էր սիրում և, երբ ծերացավ, հրամայեց, որ նրան օծեն ու ողջ ժողովրդի առջև հայտարարեն Իսրայելի ապագա թագավոր: Վախճանից առաջ Դավիթը Սողոմոնին տվեց իր վերջին պատգամները՝ միշտ պահպանել սրտի մաքրությունն ու հավատարմությունը Տիրոջ նկատմամբ և արդար լինել ամեն ինչում, ինչպես նաև նկարագրեց իր վաղեմի երազանքի՝ Աստծո տաճարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված