15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոստիկանները հավատարիմ մնալով օրենքին պահպանել են հասարակական կարգը.ՀՀԿ պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ցավում է, երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների համար: Henaran.am-ի հետ զրույցում Մելիքյանը մասնավորապես ասաց.«Ափսոսում եմ, որ ցուցարարների մեջ չգտնվեցին գոնե 4 հոգի, որոնք պատրաստ կլինեին հանդիպել հանրապետության նախագահին, կարծում եմ, որ այդ հանդիպումը կտար բոլոր հարցերի պատասխանը և իր լրջագույն ազդեցությունը կթողներ ցուցարարների հետագա մտադրությունների վրա»:

Մելիքյանը համոզմունք հայտնեց, որ իրավապահները գործել են պրոֆեսիոնալ՝ նրանք խնդրել ու հորդորել են լրագրողներին զերծ մնալ անհարկի իրավիճակներում հայտնվելուց.« Մեր հարգարժան լրագրողներին հորդորել են, որ չմիջամտեն ու չխանգարեն գործողություններին: Դա ընդամենը լրագրողական հետաքրքրություն էր, որը անհարմար իրավիճակ ստեղծեց նախ և առաջ իրավապահների համար»,-նկատեց Գագիկ Մելիքյանը հավելելով, որ ոստիկանները հավատարիմ մնալով օրենքին պահպանել են հասարակական կարգը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ