24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օմբուդսմենը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարցադրումներ է ուղղել ՀՀ ոստիկանապետին և այլ պաշտոնյաների

Խիստ մտահոգված  լինելով այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ՝ լրագրողների  նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի եւ ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ  վարույթ է հարուցել:

 

Լուսադեմին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Օմբուդսմենը հարցադրումներ է ուղղել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ հարցադրումներին պատասխանելու համար սահմանվել է նվազագույն 3-օրյա ժամկետ:

Ըստ գրության` զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրությունների  ուսումնասիրության արդյունքում առերեւույթ իրավաչափության խնդիր է առաջանում Ոստիկանության ծառայողների` մի շարք քաղաքացիների նկատմամբ իրականացրած գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությանը, կիրառված ֆիզիկական ուժին եւ ցուցարարներին հասցրած մարմնական վնասվածքներին, հավաքը ցրելուն ուղղված գործողությունների իրավաչափությանը, Ոստիկանության ծառայողների՝ քաղաքացիական հագուստով գործելու եւ ակտիվիստների նկատմամբ ուժի կիրառման, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիների հասցեին հնչեցրած հայհոյանքների օգտագործման դեպքերին:

Ոստիկանության եւ ՀՔԾ-ի գրություններում անդրադարձ կա բազմաթիվ լրագրողների նկատմամբ կիրառած բռնության, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, Ոստիկանության ծառայողների կողմից նրանց տեսանկարահանող սարքերի վնասման ու ոստիկանական բաժիններ լրագրողներին բերման ենթարկելու իրավաչափության հարցերին:

Առողջապահության նախարարին հասցեագրված գրության մեջ անդրադարձ կա ակտիվիստների նկատմամբ առաջին բժշկական օգնության ոչ պատշաճ ցուցաբերման դեպքերին:

Օմբուդսմենը եւ իր աշխատակազմը շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել միջադեպի հետ կապված բոլոր գործերը եւ իրենց լիազորությունների շրջանակներում  գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ պաշտպանելու խաղաղ հավաքի մասնակիցների եւ լրագրողների իրավունքները:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ