ԱԻՆ փրկարարը կալանավորվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեջ մեղադրանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ծառայության ծառայող Ալիկ Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Ալիկ Հ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2015 թվականի մայիսի 23-ին՝ երեկոյան, […]