11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 25, 2015

Անհրաժեշտ է սնվել ճիշտ երաժշտության ներքո

Օքսֆորդի համալսարանի հոգեբան Չարլզ Սփենսը պարզել է, որ երաժշտությունը կարող է  ուտելիքն ավելի համեղ դարձնել: Նա նշել է, որ դանդաղ երաժշտության պարագայում համային զգացողություններն ավելի երկար են տեւում, իսկ առույգ երաժշտությունը ստիպում է, որպեսզի դրանք արագ վերանան, գրում է The Daily Mail-ը: Գիտնականը հետազոտություն է անցկացրել ու պարզել, որ երաժշտությունը կարող է փոխարինել համեմունքներին: Փորձի […]

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանգստացրել է նրանց, ովքեր փորձում են Երեւանում «մայդան» տեսնել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանգստացրել է ռուսական որոշ զլմ-ների, որոնք Երեւանում ակցիաների մեկնարկից ի վեր փորձում էին դրանում քաղաքական` «մայդանի» հետքեր տեսնել, գրում է REGNUM-ը:  ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ հայտարարությունները, թե իբր Երեւանում ակցիաները արտաքին միջամտության արդյունք են, դեռեւս պետք է ապացուցել:  «Չի կարելի նման արագ հետեւություններ անել»,- ասել է նա` […]

Օշականցի Հայկը հրկիզել է իր տունը

Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում:  Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 1967 թ. ծնված Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը: Պատճառված վնասի չափը պարզվում է: Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը: […]

Կառավարությունը հաստատեց երեք բուհերի ռեկտորների ընտրության արդյունքները

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում  հաստատեց Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի ռեկտորների ընտրության արդյունքները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ռեկտորներին ընտրության արդյունքների առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: Նշենք, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում հաստատվեց Արամ Սիմոնյանը, ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնում՝ Ոստանիկ Մարուխյանը, իսկ բժշկական համալսարանի ռեկտորինը՝ Միքայել […]

Արա Աբրահամյանը սադրիչ է համարում ցուցարարներին

Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը ռուսական ТВЦ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Երևանում էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ ցույցերի մասին եւ նշել, որ ժողովրդին բավական ժամանակ չեն տրամադրել: «Մարդկանց բավարար չափով չեն բացատրել, թե ինչի համար է անհրաժեշտ այդ գների թանկացումը: Եվ սադրիչները, և այլք ասում են՝ այսօր էլեկտրաէներգիայի գինը 10-15 տոկոսով են թանկացնում, վաղը […]

Էլեկտրաէներգիայի հարցը լուծելու համար 2 ճանապարհ կա

«Ս.թ. հունիսի 17-ին «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը» իր կողմից հրավիրված նիստում որոշում է ընդունել էլեկտրոէներգիայի թանկացման մասին, համաձայն որի` 2015 թվականի օգոստոսի 1- ից էլեկտրոէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով: Ընդունված որոշման համաձայն` 0.38 ԿՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում` տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 ԿՎտժ-ի համար կկազմի 48.78 դրամ՝ նախկին 41.85 դրամի փոխարեն, […]

Մարդիկ ցրտից 17 անգամ ավելի շատ են մահանում, քան շոգից. գիտնականներ

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչն է ավելի բացասաբար ազդում օրգանիզմի վրա` շոգը, թե ցուրտը: Բժիշկները երկար ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրահանգման, որ մարդիկ ցրտից 17 անգամ ավելի հաճախ են մահանում, քան շոգից, հայտնում է РИА Новости-ն: Նրանք պարզել են, որ ցրտահարումը կամ պարզապես ցուրտը վերջին 30 տարիների ընթացքում ողջ աշխարհում 5 միլիոնից ավելի […]

«Մարդիկ են հայտնվել, ովքեր ուզում են հերոսանալ»/վիդեո/

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին: Բաղրամյան պողոտայի նստացույցի առնչությամբ Բեգլարյանն ասաց, որ կան մարդիկ, որ այս թեմայի շուրջ խոսում են ու դիվիդենտներ հավաքում, իսկ ինքը դրա կարիքը չունի: Նախարարը պատրաստվում էր հեռանալ, երբ լրագրողները հարցրին, թե նա նորմալ է համարում սակագնի թքանկացումը: Բեգլարյանը երկու անգամ […]

Արդարության համար պայքարող մայրերը Բաղրամյան պողոտայում են

Ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի այսօր էլ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները Բաղրամյան պողոտայում են: Սովորաբար նրանք կանգնում են նախագահական նստավայրի դիմացի մայթին: Այսօր իրենց որդիների մահվան հանգամանքների արդարացի բացահայտում պահանջող մայրերը հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների կողքին են:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի