28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհրաժեշտ է սնվել ճիշտ երաժշտության ներքո

Օքսֆորդի համալսարանի հոգեբան Չարլզ Սփենսը պարզել է, որ երաժշտությունը կարող է  ուտելիքն ավելի համեղ դարձնել: Նա նշել է, որ դանդաղ երաժշտության պարագայում համային զգացողություններն ավելի երկար են տեւում, իսկ առույգ երաժշտությունը ստիպում է, որպեսզի դրանք արագ վերանան, գրում է The Daily Mail-ը:

Գիտնականը հետազոտություն է անցկացրել ու պարզել, որ երաժշտությունը կարող է փոխարինել համեմունքներին: Փորձի մասնակիցներին ֆրանսիական ուտեստն ավելի համեղ է թվացել ֆրանսիական ակորդեոնի հնչյունների ներքո, իսկ իտալացի կոմպոզիտոր Պուչինիի երաժշտությունը հրաշալի հավելում է եղել իտալական մակարոնի համար: Նույն արդյունքն է եղել նաեւ գերմանական, իսպանական եւ հունական խոհանոցի պարագայում:

Որքան շատ է կամավորներին դուր եկել երաժշտությունը, այնքան համեղ է նրանց թվացել ուտեստը: Սակայն չափազանց ցածր հնչյուններն ուտեստը կծու են դարձրել:

Չարլզ Սփենսի խոսքով, երաժշտության մասին մարդու կարծիքն ազդում է ուտելիքի շուրջ նրա տպավորության վրա: Այդ պատճառով, կարեւոր է ուտելիքը համադրել ճիշտ երաժշտության հետ:

Օրինակ, դաշնամուրի հնչյունները լավ են համադրվում մրգերի ու հատապտուղների հետ:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ