15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսաստանի դեմ «հայկական ճակատ» են բացում. ռուսական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Հունիսի 23-ին երբ ոստիկանությունը ցրեց Հայաստանի մայրաքաղաքում ցույցեր իրականացնողներին, մարդիկ կրկին հավաքվեցին: Իրար ձեռք բռնած, հակակառավարական լոզունգներով, նրանք գնացին ոստիկանության մոտ` պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված ընկերներին, գրում է news.rambler.ru-ն:

Հոդվածագիրը նշում է, որ թեեւ ակցիայի պաշտոնական պատճառը էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ բողոքն է, սակայն «բողոքի ընթացքը լրիվ այլ բան է ցույց տալիս: Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց շատ են հիշեցնում Կիեւի 2013-ի դեկտեմբերի իրադարձությունները»:

Հոդվածագիրը շեշտում է նաեւ այն փաստը, որ թեեւ ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանը պատրաստ էր հանդիպել ցուցարարներին, նրանք չցանկացան հանդիպել նախագահին:

«Ընդհանրապես, ապշեցնող է, թե ինչպիսի պատրաստակամությամբ են վերջին շրջանում Հայաստանի որոշ քաղաքացիներ ակցիաներ անում: Հունվարի հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ` վրդովվելով ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի սպանության համար»,- նման ցինիկ տողերով ավարտում է հոդվածագիրն իր հոդվածը:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ