17 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Իմբիրով թեյի օգտակար հատկանշները

Իմբիրով թեյը բավականին յուրահատուկ համ եւ հոտ ունեցող ըմպելիք է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, մարսողությունն ու արյան շրջանառությունը, օրգանիզմը սնուցում է վիտամիններով, միկրոէլեմենտներով եւ ամինաթթուներով։ Իսկ շոգ եղանակին իմբիրով թեյը ունի նաեւ տոնուսը բարձրացնող ազդեցություն։

Պատրաստման համար ձեզ հարկավոր է՝ իմբիրի արմատ, կիտրոն, մեղր եւ ջուր։ Առաջին հերթին իմբիրի արմատը պետք է լվանալ եւ մեծ քերիչով անցկացնել (մեկ լիտր ջրի դեպքում անհրաժեշտ է երկու ճաշի գդալ քերած իմբիր)։ Այնուհետեւ իմբիրը պետք է լցնել թեյամանի մեջ, ավելացնել կես կիտրոնի հյութ եւ 3-4 ճաշի գդալ մեղր։ Վերջում թեյամանի մեջ հարկավոր է լցնել եռացրած ջուրն ու թողնել նվազագույնը 5 րոպե, որպեսզի անուշաբույր թուրմ պատրաստվի։

Իմբիրով թեյը պատրաստ է. այն կարելի է խմել եւ սառը, եւ տաք վիճակում։ Եթե դրսում ամառ է, ապա կարելի է իմբիրով թեյի մեջ նաեւ անանուխի տերեւներ լցնել, ինչը թարմություն կպարգեւի ձեզ։

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ