18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

«Ֆոլքսվագեն»-ը հետընթաց երթևեկելիս հարվածել է 44-ամյա տղամարդու

Մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի հարակից տարածքում, հետընթաց երթևեկելու ժամանակ հարվածել է 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Սա իսկապես պատմական պահ է, իրադարձություն. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ նիստին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում բարձրագույն կրթության ոլորտինմաններկայացուցչական լսարանի՝ Բոլոնիայի անդամ երկրների բարձրագույն կրթության նախարարների, պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը երևանյան ֆորումին: Բոլոնիայի գործընթացի […]

Ամերիկացի դիվանագետը հոդված էտպագրել Հայոց ցեղասպանության մասին

Ստյուարտ Ջ.Դ. Շվարցենշտեյնը ավելի քան 30 տարի աշխատել է արտաքին հարաբերությունների ոլորտում պաշտպանության և պետական դեպարտամենտներում` զբաղեցնելով տարաբնույթ պաշտոններ՝ դիվանագետ, վերլուծաբան, բանակցող խորհրդական և պլանավորող: Նա նաև աշխատել է մի քանի ուղեղային կենտրոններում, ներառյալ Վաշինգտոնում տեղակայված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: Իսկ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (1992-1996),նա հսկայական աշխատանք է կատարել Իրաքի հիմնախնդրի հետ […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

Ահարսարսուռ միջադեպ. նորածինը «վերակենդանացել է» թաղումից 8 օր անց

Չինաստանում ահասարսուռ միջադեպ է տեղի ունեցել: Տեղի գերեզմանատներից մեկի աշխատակցուհին հանկարծակի երեխայի լացի ձայն է լսել, որը եկել է գետնի տակից: Նա փորձել է հողն ու գետնի տակից արկղի մեջ նորածին հայտնավերել, հայտնում է Telegraph.co.uk-ն: Պարզվել է, որ փոքրիկն 8 օր անց է կացրել գետնի տակ: Ոստիկանները գտել են երեխայի ծնողներին, ովքեր սոցիալապես անապահով գյուղացիներ […]

Կլիմայի փոփոխությունը մարդկության առաջ ծառացած հիմնական մարտահրավերներից է

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի  է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության շնորհանդեսը:           ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  (ՄԱԶԾ)  աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի  ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո մշակված Հայաստանի Երրորդ ազգային հաղորդագրությունըներկայացվել է գործընկեր կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին: Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի […]

Պալաչն անակնկալի է եկել

Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի /Պալաչ/ համար անակնկալ է եղել, որ ՀՀԿ-ից իրենց հեռացրել են ընտրություններին ինքնաառաջադրման համար: Այս մասին նա հայտարարեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին: Նշենք, որ ՀՀԿ-ն որոշել է սատարել Վահագն Գևորգյանին: Հարությունյանը նշեց, որ ինքը որպես Աբովյանի բնակիչ որոշել է ինքնաառաջադրվել և կուսակցության դիրքորոշմանն ուշադրություն չի դարձրել: Նա տեղյակ չի եղել, […]

ՀԱԿ-ն առաջարկում է

  Նկատի ունենալով, որ. –       էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները (վճարները) աննախադեպ՝ միջին հաշվով շուրջ 40 տոկոսով, բարձրացնելու հայտերով, –       ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013 և 2014 թվականներին արդեն իսկ երկու անգամ բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար, […]

Ապարանցի Լյովան ու հոգեբան Իրինան

Այսօր «Հայելի» մամուլի  ակումբում Ընտանիքի միջազգային օրվա առիթով լրագրողների հետ խորհրդատվությամբ կիսվում էր հոգեբան Իրինա Ծատուրյանը: Վերջինս խոսում էր  ընտանեկան և ամուսնական խնդիրներից, հոգեբանական և սեռական որոշ հարցերի մասին: Խոսելով ամուսնալուծությունների մասին Ծատուրյանը դասակարգեց դրանք: Ըստ հոգեբանի`ամուսնալուծվող կատեգորիա կարող են համարվել 1-7 տարի իրար հետ ապրած զույգերը, 7-15 տարի իրար հետ ապրած զույգերը, ինչպես նաև 15-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի