17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ապարանցի Լյովան ու հոգեբան Իրինան

Այսօր «Հայելի» մամուլի  ակումբում Ընտանիքի միջազգային օրվա առիթով լրագրողների հետ խորհրդատվությամբ կիսվում էր հոգեբան Իրինա Ծատուրյանը: Վերջինս խոսում էր  ընտանեկան և ամուսնական խնդիրներից, հոգեբանական և սեռական որոշ հարցերի մասին:

Խոսելով ամուսնալուծությունների մասին Ծատուրյանը դասակարգեց դրանք: Ըստ հոգեբանի`ամուսնալուծվող կատեգորիա կարող են համարվել 1-7 տարի իրար հետ ապրած զույգերը, 7-15 տարի իրար հետ ապրած զույգերը, ինչպես նաև 15-ից ավելի տարիներ միասին ապրած զույգերը:

Հոգեբանի վերլուծության պահին ակումբ մտավ հաջորդ ասուլիսի բանախոս ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը,ով լսելով տիկին Ծատուրյանին հարցրեց.«Կներեք դուք ո՞վ եք»:

«Ես հոգեբան Իրինա Ծատուրյանն եմ»,-անակնկալի եկած ասաց հոգեբանը:

Ամուրի պատգամավորը միանգամից անցավ կատակի.«Ես էլ ապարանցի Լյովան եմ»,-ասաց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ