11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Հրանուշ Հակոբյանից հետո

Կինոռեժիսոր Տիրգրան Խզմալյանը կոչով դիմել է հայկական սփյուռքին: « Կոչ եմ անում ազնիվ սփյուռքահայ կազմակերպություններին, հիմնադրամներին ու անհատներին խզել բոլոր հարաբերությունները ՀՀ իշխանության հետ, ընդհատել որեւէ գործարար, ֆինանսական, բարեգործական ներդրման, դրամաշնորհի կամ օգնության տրամադրումը մինչեւ որ քաղաքական բանտարկյալները ազատ արձակվեն: Ցեղասպանության եւ ազգի իրավունքների ճանաչման պահանջն անհամատեղելի է Հայաստանում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման հետ»: 

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Անդրանիկին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:   Ադրբեջանի ԿԽՄԿ-ի մամուլի ծառայության ղեկավարի փոխանցմամբ` կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացել […]

Նորություն կա

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար դատապարտված «Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով նոր մեղադրյալ է ներգրավվել: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արամ Մարտիրոսյանը, աշխատելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երեւան քաղաքի «Ավան եւ Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի պաշտոնում, 2009-2010թթ. ընթացքում օգտագործել է իր պաշտոնական […]

Գարնանը սրվում է /վիդեո/

«Շատ հաճախ ասում են գարնանային դեպրեսիա: Այս տերմինը ես չեմ ընդունում: Դեպրեսիա բառը մի քիչ պետք է զգույշ օգտագործել: Ավելի ճիշտ կլինի ասել` գարնանային ընկճվածություն: Դեպրեսիայի ժամանակ առանձնանում են, չեն ուզում շփվել որեւէ մեկի հետ, լինում է տրամադրության անկում ու այն աստիճանի , որ մարդկանց թվում է, թե այս աշխարհում այլևս  անելիք չունեն:  Դեպրեսիայի հետեւանք […]

Մահացել է

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո` 85 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Վաղինակի Խաչատրյանը: Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Հարաբերությունների տեւողությունը կախված է զույգի ծանոթանալու վայրից

Սոցիալական կայքերը, ծանոթության կայքերն ու հատուկ ծառայությունները զգալիորեն փոխեցին այն, թե ինչպես են մարդիկ ծանոթանում, հանդիպում, հարաբերություններ հաստատում եւ նույնիսկ ամուսնանում: Նոր ուսումնասիրությունում գիտնականները համեմատել են համացանցով եւ իրական կյանքում տեղի ունեցող ծանոթությունները: Նրանք նաեւ փորձել են պարզել, թե ազդում է արդյոք զույգի ծանոթության վայրը նրան հարաբերությունների տեւողության վրա: Գիտնականները հայտնաբերել են, որ այն զույգերը, […]

Վարդանը հացադուլ է սկսել

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Խաչիկ Ավետիսյանը դադարեցրեց իր տաս օր տևած հացադուլը: Հացադուլը դադարեցնելու պատճառը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անազատության մեջ գտնվող ընկերոջը՝ Վարդան Վարդանյանն է, ով արդեն մի քանի օր է՝ բանտախցում հացադուլ է սկսել: «Պետք չէ, թող դուրս գա, մենք այստեղ ենք, մենք կպայքարենք, ամեն ինչ անելու ենք, որ այդ 18 քաղբանտարկյալները ազատություն […]

«Տոյոտան» սահել է ձորակը.կա տուժած

Մայիսի 1-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհին` Նոր Հաճնի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-6 միջհամայնքային ավտոճանապարհի Աբովյան-Եղվարդ հատվածի 5-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 21-07» մակնիշի (վարորդ` Բ. Ս., ծնվ. 1991թ) 34QA282 պ/հ-ի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի