11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Հրաժարվում են

«Նուբարաշեն»  ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Վահան Հակոբյանը (Գաստիկ) հրաժարվում են ցուցմունք տալ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կալանավորվածների փաստաբան Լուսինե Սահակյանը. «Նրանք իրավունք ունեն հրաժարվել և օգտվում են այդ իրավունքից, բացի այդ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»,-ասաց Սահակյանը: «Դատարանի որոշման մեջ նշված է, որ իմ պաշտպանյալները […]

Ֆերմերներն ահազանգում են պատգամավորներին. վարկեր չեն տալիս

«Ես նման ահազանգ ունեմ, նույնիսկ Գյուղնանախարի հետ եմ մի անգամ զրուցել և սպասում էի պատասխանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը խոսելով լուրերից, որ գյուղացիները գյուղատնտեսական վարկեր չեն կարողանում ստանալ: Պատգամավորը չգիտի, թե ինչու չեն տալիս այդ վարկերը, սակայն նշեց, որ ֆերմերներն իրեն ահազանգել են: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը տեղյակ […]

Բախվել են թուրքերի հետ. մանրամասնեցին/վիդեո/

«Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները Հայաստանում են: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ բայքերները մանրամասնեցին իրենց արդեն մեկ տարուց ավելի իրականացվող ծրագրերը: Ներկայացնելով  «Վերադարձ տուն» (Coming home) երթի, իրենց միասնականության, ԱՄՆ-ում Ապրիլի 24-ին իրականացրած միջոցառումների մանրամասները բայքերները նշեցին, որ ծրագրերը իրականացնելու ճանապարհին հաճախեն բախումներ ունեցել թուրքերի հետ: Հարություն Բոգարյանը […]

Սպանությունը բացահայտվեց

Ապրիլի 29-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ  գյուղի մի բնակչից ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մրգաշատից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերել է համագյուղացու՝ 1960 ծնված Էդիկ Մելիքյանի դիակը:  Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Է. Մելիքյանի դիակը` պարանոցի շրջանում վնասվածքների հետքերով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով […]

Վրաերթի է ենթարկվել 15 ամյա տղան

Մայիսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին` Մուսալեռ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի: Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին. Էմմին շոկի է ենթարկում

Հայտնի երգչուհի Էմմին ամուսնացել է։ Այս մասին նա տեղեկացրել  է իր ֆեյսբուքյան էջում։  «Բարի օր… Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահը, ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ […]

Նոր նշանակում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Կոտայքի բաժնի պետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշենք, որ օրեր առաջ պետի պաշտոնից ազատվել էր Արթուր Մկրտչյանը: Վերջինս դեռեւս կադրային ռեզերվում է: 

Վթար «Արարատ» ռեստորանի մոտ. կան տուժածներ

Մայիսի 2-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Արարատ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21-10» մակնիշի (վարորդ` Ն. Ա., ծնվ. 1963 թ.) 60 TO 909 պ/հ-ի և «ՎԱԶ 21-08» մակնիշի (վարորդ` Մ. Խ., ծնվ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի