03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆերմերներն ահազանգում են պատգամավորներին. վարկեր չեն տալիս

«Ես նման ահազանգ ունեմ, նույնիսկ Գյուղնանախարի հետ եմ մի անգամ զրուցել և սպասում էի պատասխանին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը խոսելով լուրերից, որ գյուղացիները գյուղատնտեսական վարկեր չեն կարողանում ստանալ: Պատգամավորը չգիտի, թե ինչու չեն տալիս այդ վարկերը, սակայն նշեց, որ ֆերմերներն իրեն ահազանգել են:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը տեղյակ չէր վարկերի հետ կապված խնդրին:  «Չեմ զրուցել գյուղացիների հետ՝ տալիս են, թե չեն տալիս, բայց համենայն դեպս ինձ թվում է՝ չեն տա այն դեպքում, եթե պարտականությունը չի կատարում: Պետք է ամեն ինչ պատճառ չէ՞ ունենա»,-ասաց նա և նշեց, թե կարող է ենթադրել, որ դա գուցե դոլար-դրամ հարաբերակցության հետ կապ ունի և նշեց, որ կփորձի պարզել խնդիրը:

Լյովա Խաչատրյանն էլ հավելեց, որ վարկերը չտալու պատճառով ցանքերը կկրճատվեն. «Մարդիկ գումար չունեն ու պլանավորել էին վարկերով ցանքեր անել, բնականաբար, չեն կարղանա անել: Իսկ թե ինչու է ուշանում, ես խոստանում եմ պարզել պատասխանել»,-ասաց նա:

 Ինչ վերաբերում է գյուղատնտեսական տարուն, ապա Ալեքսան Պետրոսյանը նշեց, թե տարին խոտումնալից է, բայց պետք չէ առաջ ընկնել: «Կարողա էլի կարկուտ գա, ամեն տարի մինչև մայիս ամիս կարկուտ է լինում: Հիմա ցրտահարությունը հաղթահարեցինք, կարկուտն էլ հաղթահարենք, լավ բերքը ապահովված է»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ