05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Անդրանիկին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:  

Ադրբեջանի ԿԽՄԿ-ի մամուլի ծառայության ղեկավարի փոխանցմամբ` կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացել են Անդրանիկի առողջական վիճակի եւ պահման պայմանների մասին, ինչպես նաև օգնում են նամակագրական կապ ունենալ հարազատների հետ: 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ