Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-3-ը կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո տեղի կունենան երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը և Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ […]