28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Զույգ Արեգակներ». Առաջին տիկնոջ հովանու ներքո

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ ս. թ. մայիսի 27-ին, 31-ին, ինչպես նաև հունիսի 9-ին և 10-ին, ժամը 19:00–ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայացվում է «Զույգ Արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացումը (սցենարի և բեմադրության հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան, երաժշտությունը՝ 4-րդ դարից 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորների):

«Զույգ Արեգակներ» բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործում:

Գրիգոր Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն և գունային պլաստիկան, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզու՝ Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի երաժշտության ուղեկցությամբ:
«Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է «Բալետ2021» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի իրականացման համար «Բալետ2021» հիմնադրամը 8-ամսյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից հրավիրել է ութ արտիստի: «Զույգ Արեգակների» առաջին չորս ներկայացումներին գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի  և Շտուտգարդի բալետային թատրոնների առաջատար մենապարողները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ