28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հոսանքի թանկացման դեմ միավորվում են բիզնեսները

«ՀԷՑ» ՓԲԸ-ին ուղղված AM իրավաբանական ընկերության կոչին են միացել Golden Palace հյուրանոցը, էլեկտրատեխնիկայի ներմուծում իրականացնող «Ռոուդվեյ» ներմուծող ընկերությունը և համակարգիչների ծառայություններ մատուցող «Us Lap Top» -ը:
AM իրավաբանական ընկերությունից հայտնում են, որ օրերս ընկերության բաժնետեր կառավարչի՝ Գրիգոր Մինասյանի կողմից հնչեցրած կոչ-առաջարկից հետո իրենք ստացել են բազմաթիվ դրական և կառուցողական առաջարկներ, մասնավորապես Golden Palace հյուրանոցը «ՀԷՑ» ՓԲԸ-ին առաջարկում է հյուրանոցի գործող սակագնից 50% զեղչված արժեք հետևյալ ծառայությունների համար` կեցության սրահների վարձակալում, կորպորատիվ միջոցառումների կազմակերպում, «Ռոուդվեյ» ներմուծող ընկերությունը առաջարկում է 50% ավելի էժան և որակով էլեկտրատեխնիկա, քան այս պահին գնում է «ՀԷՑ» ՓԲԸ -ն,իսկ «Us Lap Top» – համակարգիչների մասնագիտացված խանութնորի ցանցը առաջարկում է 50% ավելի էժան համակարգչային սպասարկման ծառայություններ:
Ընկերությունը լիահույս է, որ իրենց նախաձեռնությանն արձագանքողների թիվը ժամանակի ընթացքում կավելանա:

Հիշեցնենք, որ օրերս AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը հանդես եկավ հրապարակային առաջարկով, որն ուղղված էր «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին:Առաջարկի մեջ մասնավորապես ասված էր՝ «Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը բազմաթիվ սոցիալապես անապահով մարդկանց վրա, ինչպես նաև իրապես զգալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն` «AM» իրավաբանական ընկերությունն առաջարկում է իր իրավաբանական և հաշվապահական ծառայությունները` ներկայումս «ՀԷՑ»-ի կողմից այլ ընկերություններին վճարվող գումարի ուղիղ կեսի չափով: Այսինքն` մենք առաջարկում ենք 50 տոկոսով կրճատել Ձեր ծախսերը նվազագույնը այս երկու հոդվածներով և համամասնորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի թանկացման Ձեր հայտը»:

Ընկերությունը նաև մատակարարներին և ծառայություններ մատուցողներին կոչ էր արել միանալ այս հրապարակային առաջարկին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ