20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Իր տեսակով միակ այգին.Սերգո Կարապետյանը Կոտայքի մարզում է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ համայնք, որտեղ մասնակցել է լիբանանյան Gardenia Lebanese Farms L.L.C. Pecan Farms ընկերության կողմից իրականացվող ընկուզենու այգիների հիմնման պաշտոնական մեկնարկի արարողությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ծրագրի հեղինակներին և աջակիցներին նման կարևոր նախաձեռնության համար:

«Ես բարձր եմ գնահատում այս ծրագրի իրականացումը, քանի որ այն նոր համագործակցություն է երկու երկրների գյուղատնտեսության ոլորտներում, որի շրջանակում Եղվարդ համայնքում այսօր  հիմնվել է  պեկան տեսակի ընկուզենու այգի, որն  իր տեսակով միակն է հանրապետությունում»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` ընկերությունն անցյալ տարի ցանկություն էր հայտնել Հայաստանում այգիներ հիմնել, այդ նպատակով  Եղվարդում գնել էր 100 հեկտար անմշակ հող և  այսօր արդեն  22 հեկտար տարածքի վրա հիմնել է  ընկուզենու այգիներ: Այգիներում ներդրվել է  կաթիլային ոռոգման համակարգ, նախատեսվում է նաև հետագայում կարկտապաշտպան ցանցեր տեղադրել:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարությում եմ, որ 6 տարվա ընթացքում Հայաստանն իր պատվավոր տեղը կունենա պեկանի արտադրության աշխարհի քարտեզի վրա»,- իր խոսքում ընդգծել է  Gardenia Lebanese Farms L.L.C. ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլա Աբու Ֆայզալը:

Նրա խոսքով` ընկերության կողմից իրականացվող ծրագրերի եկամուտները կմնան Հայաստանում. Հայաստանն իմ սրտում է և նրա ապագան շատ լավն է`  հավելել է Նիկոլա Աբու Ֆայզալը:

 Նշենք, որ Լիբանանի Gardenia Lebanese Farms L.L.C. ժամանակակից սննդի արտադրության ընկերությունը տարածաշրջանի ամենամեծ և հայտնի ընկերություններից մեկն է և իր արտադրանքն արտահանում է աշխարհի ավելի քան 43 երկրներ: Այժմ Gardenia Grain D’Or ապրանքանիշը համարվում է Մերձավոր Արևելքի առաջատար ապրանքանիշերից մեկը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ