11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 18, 2015

Դուրս եկա սև ցուցակից և նորից հայտնվեցի սև ցուցակում.Արման Մուշեղյանի նոր հուզիչ գրառումը

«Ե՞ս Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր, նախկին մանեքենուհի Անի Քոչարի ամուսինը՝ Արման Մուշեղյանը անդրադառնալով իրենց ամուսնալուծությանը,  facebook-ի իր հանրագրում  նոր գրառում է արել. «Կյանքը իրոք որ բումերանգ է: Դուրս եկա սև ցուցակից և նորից հայտնվեցի սև ցուցակում: Մենակությունը ծանր չէր լինի, եթե չլինեին կյանքի երջանիկ պահերի հետ զուգորդվող հոտերը»:

ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը (YEPP) ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Մայիսի 14-16-ը Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև։ Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թևը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել և վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, […]

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ թանգարանների աշխատակիցներին, թանգարանային գործի մասնագետներին եւ բոլոր արվեստասերներին Թանգարանների միջազգային օրվա առթիվ: Պատմության եւ մշակույթի յուրօրինակ պահապանի դեր ստանձնած թանգարաններն իրականացնում են մի առաքելություն, որը երբեւէ չի կորցնում իր կարեւորությունը: Արժեքներ պահպանելով` նրանք իրենք էլ արժեքավոր են որպես մշակույթի օջախներ, որոնք սերունդների համար հուսալիորեն ամբարում են […]

Կլինի՞ անհնազանդություն…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագինն առաջիկայում թանկանալու է: «Մեր հասարակությունն արդեն վաղուց է սովորել այս թանկացումներին, և հասարակությունն ու իշխանությունն արդեն սովորել են, որ վճարվող աշխատավարձերն ու թոշակները բացարձակ չեն համապատասխանում՝ ժողովրդի մինիմալ պայմաններն ապահովելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե էլեկտրաէներգիայի թանկացումը ոտքի չի կանգնեցնի հասարակությանը, նա պատասխանեց. «Եթե կլինեն […]

Կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի բացման հանդիսավոր արարողությունը /վիդեո/

Նախօրեին երեկոյան  Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:  Հյուրերից ամենաառաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը, ապա արդեն  կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող բոլոր 40 երկրների ներկայացուցիչները, գրում է korrespondent.net-ը:  Հարկ է նշել, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին, երկրորդը` մայիսի 21-ին, իսկ […]

«Պաշտոնյաների մեծ մասը տառապում է խրոնիկ գռփելացավով, թալանախտով»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր էջում գրառել է. «ԱԺ-ում տեղի ունեցան «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Ցավն այն է, որ այդ ամենն արվում է ոչ թե պետության, ժողովրդի, տնտեսության շահերից ելնելով, այլ լավ «ուտելու, գռփելու»  հնարավորություն է… Ցավն այն է, որ պաշտոնյաների մեծ մասը տառապում է խրոնիկ գռփելացավով, թալանախտով…Դա նրանց մոտ […]

Հենց հերթը հասավ մեզ, կինոն ավարտվե՞ց…

Որպես կանոն, բուքմեյքերական ընկերությունները Եվրատեսիլից առաջ հրապարակում են մրցույթում հաղթողի հնարավոր թեկնածուների ցուցակը: Այս պահին ընդհանուր առմամբ, մեր երգի հաջողությանը վերոնշյալ ընկերությունները բացարձակ չեն հավատում: Զերծ կմնամ որևէ գնահատական տալուն, բայց հուսով եմ, որ գոնե կհասնենք եզրափակիչ: Այս պահին բուքմեյքերները մեր երգի հաջողության գործակիցը սահմանել են 1-ն ընդդեմ 101-ի: Նման բան մեկ էլ Էմիի ժամանակ […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Խորհրդարանի խոսնակի հրավերով մեկնել է Աթենք

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով: Մայիսի 18-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ: Նույն օրը Էդուարդ Շարմազանովը կմասնակցի «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: […]

Ինչպես իսկական հայրենասեր լինել

Հայ իրականության նորաձևության արդի դրսևորումներից է հայրենասիրության որոշակի ստանդարտներ սահմանելը: Այդ ամենը կատարվում է խմբային կամ կլանային սկզբունքով, այսինքն որոշակի խմբեր կոնկրետ խաղի կանոններ են սահմանել. իսկ ով դուրս է այդ տրամաբանությունից նա հայտարարվում է անբարեհույս տարր՝ օստրակիզմի դատարանի սկզբունքով:Իսկ ի՞նչ է պետք անել իսկական հայրենասեր լինելու համար1.Կրծքերը զարդարել անմոռուկներով:2.Այրել թուրքական դրոշը:3.Լինել Նժդեհական և օրը հարյուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի