17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես իսկական հայրենասեր լինել

Հայ իրականության նորաձևության արդի դրսևորումներից է հայրենասիրության որոշակի ստանդարտներ սահմանելը: 
Այդ ամենը կատարվում է խմբային կամ կլանային սկզբունքով, այսինքն որոշակի խմբեր կոնկրետ խաղի կանոններ են սահմանել. իսկ ով դուրս է այդ տրամաբանությունից նա հայտարարվում է անբարեհույս տարր՝ օստրակիզմի դատարանի սկզբունքով:
Իսկ ի՞նչ է պետք անել իսկական հայրենասեր լինելու համար
1.Կրծքերը զարդարել անմոռուկներով:
2.Այրել թուրքական դրոշը:
3.Լինել Նժդեհական և օրը հարյուր անգամ ցիտել նրա մտքերը:
4.Օրինակի համար պարել յարխուշտա և դրա ընթացքում մտովի արյան լճեր գոյացնել Բաքվում: 
5.Կարոտած նայել Մասիս սարին և սպասել Փոքր Մհերի վերադարձին
6.Ամեն հարմար առիթի դեպքում բարբաջել հայերի տիեզերական եզակի արարածներ լինելու մասին:
7.Ներկայիս երազանքները փնտրել և գտնել անցյալում՝ մասնավորապես նախաքրիստոնեական շրջանում ու միևնույն ժամանակ բռնաբարել պատմությունը:
8.Իսկական հայրենասերը պետք է զգուշանա ջհուդա-մասոնական դավադրություններից, քանզի նրանք ծրագրել են ոչնչացնել Հայաստանը: 

Զավեշտների այս շարքը, իհարկե կարելի է անվերջ շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով, քանզի սա էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հայրենասիրական անհագ պոպուլիզմը: 

Իսկ եթե սա պոպուլիզմ է, ապա ո՞րն է իրական հայրենասիրությունը: Բարեբախտաբար չեմ կարող ասել, չեմ էլ փորձի, հակառակ դեպքում կդառնամ այն ամենօրյա էժանագին քարոզ կարդացողներից մեկը: Դա ավելի շատ ինդիվիդուալ փնտրտուքի և կոնկրետ առարկայական գործընթացի արդյունք է: 
Հիսուս Նազովրեցին մոտավորապես ասել է. Աջ ձեքը չպետք է իմանա ձախ ձեռքով արված բարեգործության մասին: 
Այսինքն Ձեզ մի փոքր համեստ պահեք՝ հատկապես պետությանը վերաբերող հարցերում:

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ