08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պաշտոնյաների մեծ մասը տառապում է խրոնիկ գռփելացավով, թալանախտով»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր էջում գրառել է.

«ԱԺ-ում տեղի ունեցան «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Ցավն այն է, որ այդ ամենն արվում է ոչ թե պետության, ժողովրդի, տնտեսության շահերից ելնելով, այլ լավ «ուտելու, գռփելու»  հնարավորություն է…
Ցավն այն է, որ պաշտոնյաների մեծ մասը տառապում է խրոնիկ գռփելացավով, թալանախտով…Դա նրանց մոտ արդեն հիվանդագին երևույթ է, ցավոք անուղղելի ու ցավոք անպտաժելի…
Բավական է հիշենք Մեղրի-Ղափան նորակառույց ճանապարհը, որն անցկացվեց Շիկահողի արգելոցով, կուսական, արժեքավոր անտառներով: Մեծ պայքարի ու աներեսության գնով անցկացված ճանապարհը բացարձակապես չի օգտագործվում և նման է ռուդիմենտար օրգանի, կույր աղիքի…Այն կառուցվել է ինժեներատեխնիկական սխալ հաշվարկներով, կառուցվել է չգիտես ում համար, և չգիտես ինչ նպատակով:
Չնայած, նպատակը պարզ է` գռփել շատ գումարներ, թալանել ինչքան կարող են, ինչքան հնարավոր է…Կառուցել են անորակ, կառուցել են հազվագյուտ ծառատեսակների անտառանյութը վաճառելու, կառուցել են` կառուցելու համար…Մինչդեռ այդ գումարներով կարելի էր ուղղակի վերակառուցել, վերանորոգել, բարեկարգել հին ճանապարհը:
Հետաքրքիր է, այդ չօգտագործվող ճանապարհի համար խղճի խայթ զգու՞մ են այդ ճանապարհը նախագծող, հաստատող, կառուցող պետական թալանչի պաշտոնյաները, ճանապարհաշինարարները կամ ավելի ճիշտ ճանապարհափինաչիները…Ի վերջո նրանք պատասխան տալու՞ են մի օր, թե՞ ոչ…
Ես համոզված եմ, որ ոչ…Նրանք ուղղակի գռփած ու թալանած փողերն են վայելում ու ծիծաղում մեզ վրա` իմ, քո, նրա վրա…
Իսկ «Հյուսիս-Հարավը»  մեծ հաշվով լավ միտք է, եթե չգռփեն, չթալանեն, կառուցեն որակով, կառուցեն խղճով, կառուցեն պետական մտածողությամբ: 
Ասում են այդ կառույցը թանկ է, մեր հագով չէ…Եթե դերձակը կարելու համար նախատեսված մեկ «ատրեզի»  կեսը վաճառի, մյուս կեսով կարի, ապա իհարկե մեր հագով չի լինի…
Այդ թալանի, նման կառույցների մասին լսելիս, ակամա հիշում եմ Իլֆի ու Պետրովի «Ոսկե հորթը»  ստեղծագործության հիման վրա նկարահանած ֆիլմում Շուրայի ու Պանիկովսկու փողերը բաժանելու մոլուցքը և համառ պայքարը: Իսկ մե՞զ, հասարակ ժողովրդի՞ս…Մեզ մնում է հույս, պատրանք, երազանք…Երազանք` լավ, արդար պաշտոնյայի, գործարարի, մաքսավորի, դատավորի, դասախոսի, բժշկի, առևտրականի և մյուսների մասին: Մնում է քրիստոնեաբար հուսալ, որ մյուս կյանքում լավ կլինի…
Հուսա՞լ…Իսկ գուցե նաև բոլորս փոխվե՞նք, փոխվենք մեր տեղում, մեր բնագավառում, մեր գործունեության ոլորտում…Հուսանք, բայց նաև պահանջատեր լինենք, դառնանք քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ, մաքրենք հասարակությունը տականքներից ու նաև ինքնամաքրվենք…»,-նկատել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ