21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կլինի՞ անհնազանդություն…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համոզված է, որ էլեկտրաէներգիայի սակագինն առաջիկայում թանկանալու է: «Մեր հասարակությունն արդեն վաղուց է սովորել այս թանկացումներին, և հասարակությունն ու իշխանությունն արդեն սովորել են, որ վճարվող աշխատավարձերն ու թոշակները բացարձակ չեն համապատասխանում՝ ժողովրդի մինիմալ պայմաններն ապահովելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե էլեկտրաէներգիայի թանկացումը ոտքի չի կանգնեցնի հասարակությանը, նա պատասխանեց. «Եթե կլինեն այնպիսի ուժեր, որ կկարողանան հասարակությանը դուրս հանել, ապա կարող է նրանց դա հաջողվի, կարող է, էլի եմ նշում, որովհետև համապատասխան կազմակերպիչներ ու ուժեր պետք է լինեն, որ հասարակութանը կարողանան դուրս հանել փողոց բողոքելու, բայց այս պահի դրությամբ, երբ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն դեռ «նոկդաունից» դուրս չի եկել, չեմ կարծում, որ կան ընդդիմադիր ուժեր, որ կկարողանան դա անել»:

Ըստ նրա՝ դա պիտի մի այնպիսի ուժ լինի, որին հասարակությունը կվստահի: Դիտարկմանը, թե տրանսպորտի թանկացման պարագայում քաղաքական ուժերը չէին առաջնորդում, քաղաքագետն արձագանքեց, որ այդ դեպքում գլուխ բարձրացրին հասարակական կազմակերպություններն ու անհատները: «Այս պարագայում կարող է և, որ այդ անհատներն ու հասարակական կազմակերպությունները գլուխ բարձրացնեն: Շատ սիրված անհատները, օրինակ Կարգին Հայկոյի պարագայում, կարող եմ ասել, որ նրանց կարող է հաջողվել դուրս բերել փողոց»:

Համբարյանը սակայն կարծում է, որ էլեկտրաէներգիայի դեպքում հարցը լուծված է, թանկացում լինելու է, քանի որ Հայաստանի էլեկտրացանցերը գտնվում է սնանկացման եզրին: Մեր զրուցակցի խոսքով՝ իհարկե, անընդունելի է, որ հասարակությունը վճարի սխալ մենեջմենթի պատճառով: «Մի անգամ արդեն նման բան արեցին, երբ միամիտ տեղը պարզվեց, որ Հայռուսգազարդը ռուսական գազպրոմին պարտք է մեծ գումար: Վերջիվերջո, իշխանությունները պետք է հասկանան, որ այդպես վարվել ժողովրդի հետ չի կարելի, և սա մեծ հարված կլինի ժողովրդի սոցիալական վիճակին:

Իշխանությունները, լավ կլինի, մտածեն, թե ինչպես կարող են մեղմել ժողովրդի սոցիալական վիճակը, որովհետև 17 դրամ թանկացնելը քիչ չէ: Դա բավական մեծ գումար է քաղաքացու համար»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ