10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Մահափորձ` Էրդողանի դե՞մ

Նախօրեի գիշերը երկու պայթյուն է որոտացել Չանքայա պողոտայի մերձակայքում, որտեղով պետք է անցներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող և ուղեկցող ավտոշարասյունը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` հղում անելով “Միլլիյեթ” պարբերականին: Պայթյունները տեղի են ունեցել ճանապարհամերձ մի շենքի այգում:  Ոստիկանական ուժերն իսկույն շրջափակել են պայթյունի վայրը և ողջ տեղանքով իրականացրել անվտանգության հատուկ գործողություններ: Որոնման արդյունքում նշյալ […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են փետրվարի 2-ին արժութային շուկայում ձեւավորվել են հետեւյալ միջին փոխարժեքները       ԱՄՆ դոլար 476.64-0.10: Նախորդ օրվա համեմատ տարբերությունը` -0.10: Ֆունտ ստեռլինգ  715.87-3.01AUD1- Նախորդ օրվա համեմատ տարբերությունը` -3.01: Եվրո 540.841.46  Նախորդ օրվա համեմատ տարբերությունը` 1.46:

Վարչապետն ու ոչ իշխանականները համաձայնության եկան /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խորհրդակցություն հրավիրվեց ԱԺ վեց խմբակցությունների ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ: Քննարկման ավարտից հետո ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ այսօր նիստի ժամանակ նման հանդիպումէին  պահանջել՝ քննարկելու ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները, ինչը մերժվել էր: ՛՛Բայց հետո ողջամտությունը հաղթեց, մենք հանդիպեցինք: Կարող […]

Առաջընթաց է, բայց բավարար չէ. քաղաքագետ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրը թեեւ առաջընթաց է, սակայն բավարար չէ: Այս մասին այսօր նշել է “Մոդուս վիվենդի” կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը: “Կարեւորը հռչակագրի այն հատվածն է, որտեղ հիշատակվում է Սեւրի պայմանագիրը եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացած Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Սա առաջին դեպքն է, որ ՀՀ նախագահի շուրթերով շեշտվում եւ […]

“Անբարոյականություն է”

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ նիստին անդարադաձավ Բերձորում “Հիմնադիր խորհրդարանի” ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին՝ ընդգծելով, որ միջադեպն, իհարկե, դատապարտելի է: ՛՛Եվ հայաստանյան, և ղարաբաղյան իրավապահ մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն և իրադարձությունը ներկայացնեն հանրությանը՛՛,-ասաց պատգամավորը` շեշտելով խնդրի երկրորդ կողը.  ՛՛Որը չգիտես ինչու մեզանից ոչ ոք չի խոսում: Ինչպես կարելի է ապրիլի 24-ը, […]

ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն է. վարչապետը եւս մասնակցում է

Այս պահին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ վարչապետի գլխավորությամբ եւ բոլոր 6 խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ ենթադրվում է, որ քննարկվում է “Շրջանառության մասին օրենքի” նախագիծը: Խմբակցություններից քննարկմանը մասնակցում են ղեկավարները, քարտուղարները: Մանրամասները` քիչ անց:

Վրաստանի նախագահը որդի է ունեցել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ նրա կինը` Մակի Չիչուան այսօր  որդի են  ունեցել, հայտնում է rg.ru-ն: Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ: Նորածնի քաշը 3,6 կգ է, հասակը` 51 սմ: Տղային Թեյմուրազ են անվանել` ի պատիվ Մարգվելաշվիլու հոր:

՛՛Պրոգրեսիվ ուժերը պարտավոր են ամեն ինչ անել, որ ցեղասպանություն հանցագործությունը չկրկնվի՛՛

ԵԽԽՎ այս նստաշրջանին մեր պատվիրակությունը բավականին կրճատված կազմով է ներկայացվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայկական պատվիարկության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ասուլիսին էլ մասնակցում էին միայն ՀՀԿ-ական պատգամավորները՝ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը: Նաղդալյանի խոսքով՝ ԵԽԽՎ հերթական նստաշրջանը լեցուն է եղել տարբեր հարցերով. զեկույցներ են եղել Ուկրաինայում հումանիտար վիճակի հետ […]

Շմոլ գազից թունավորվել է 8 հոգանոց ընտանիք. կա մահ

ԱԻՆ-ից տեղեկացնում են փետրվարի 2-ին, ժամը 10.59-ին Հրազդանի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.50-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջանի բնակիչներ Ա. (ծնվ. 1937 թ.), Պ. (ծնվ. 1946թ.), Լ. (ծնվ. 1950 թ.), Հ. (ծնվ. 1984 թ.), Հ. (ծնվ. 1986 թ.), Հ. (ծնվ. 1989 թ.), Մ. (ծնվ. 1993 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի