11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջընթաց է, բայց բավարար չէ. քաղաքագետ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրը թեեւ առաջընթաց է, սակայն բավարար չէ: Այս մասին այսօր նշել է “Մոդուս վիվենդի” կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:

“Կարեւորը հռչակագրի այն հատվածն է, որտեղ հիշատակվում է Սեւրի պայմանագիրը եւ 1920 թվականի նոյեմբերի 22-ին կայացած Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Սա առաջին դեպքն է, որ ՀՀ նախագահի շուրթերով շեշտվում եւ արժեւորվում է: Այս հռչակագրով՝ բացի հիշատակումից եւ ոգեկոչումից, մենք հստակեցնում ենք նաեւ տարածքային պահանջներ”,- ասել է բանախոսը` նշելով, որ հաջորդ քայլը, որ պետք է արվի, այն է, որ ՀՀ նախագահը պետք է չեղյալ համարի ցյուրիխյան արձանագրությունների տակ գտնվող Հայաստանի ներկայացուցիչի ստորագրությունը եւ նոյեմբերի 22-ը հայրենատիրության օր հռչակի:

Արա Պապյանի կարծիքով` Հայաստանը բավարար ջանք չի գործադրում, որպեսզի  Ցեղասպանության միջոցառումները ամբողջական դարձնի` Ցեղասպանության 100-ամյակին տարբեր լեզուներով քառահատորյակներ չունենք, Հայաստանում Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր չեն նկարահանվում եւ այլն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ