14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Պրոգրեսիվ ուժերը պարտավոր են ամեն ինչ անել, որ ցեղասպանություն հանցագործությունը չկրկնվի՛՛

ԵԽԽՎ այս նստաշրջանին մեր պատվիրակությունը բավականին կրճատված կազմով է ներկայացվել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայկական պատվիարկության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ասուլիսին էլ մասնակցում էին միայն ՀՀԿ-ական պատգամավորները՝ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը:

Նաղդալյանի խոսքով՝ ԵԽԽՎ հերթական նստաշրջանը լեցուն է եղել տարբեր հարցերով. զեկույցներ են եղել Ուկրաինայում հումանիտար վիճակի հետ կապված, ֆրանսիական Շարլ Էբդո հրատարակչության վրա իրականացված ահաբեկչական ակտերին վերաբերող քննարկում է եղել.
Henaran.am-ի հարցին, թե արդյոք ինչ-որ քայլեր են արվել ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, նա պատասխանեց. ՛՛Քանի որ այս նստաշրջանը 2015 թվականի առաջինն էր, և այս տարվա մեջ նշվում է ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, բնականաբար, մեր բոլոր պատվիրակներից ելույթների թեման ուղղված էր դրան՝ հիշեցնելու և չանաչելու պահանջում և հրաժարակում ժխտողականությունից՛՛:

Նաղդալյանը նշեց, որ քանի որ օրակարգում այլ հնարավորություններ չեն եղել՝ անդրադառնալու այս թեմային, անդրադարձ եղել է  ՛՛ազատ դեբատներ՛՛ կողվող ժամին: ՛՛Այդ ժամանակ պատվիրաները կարող են խոսել այն թեմաներից, որոնք կաևոր էին իրենց համար, և մենք երեքս էլ այդ ժամանակ խոսել ենք ցեղասպանության հարյուրամյա տարելիցի, ցեղասպանության, ցեղասպանության հանցագործության մասին, որը վաղեմության ժամկետ չունի ու չի ճանաչում որևէ մեղմացուցիչ հանգամանք: Մենք ևս մեկ անգամ ընդգծել ենք, որ այս տարվա ապրիլի 24-ին  բազմաթիվ երկրներում սփյուռքահայությունը, տարբեր երկրների հասարակությունները, միջազգային կառույցները նշելու են այդ ցավալի իրադարձության հարյուրամյակը, և աշխարհի իսկապես պրոգրեսիվ ուժերը պարտավոր են ամեն ինչ անել, որ ցեղասպանություն հանցագործությունը չկրկնվի երբեք որևէ ժողովրդի հետ կապված՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ