07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Անբարոյականություն է”

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ նիստին անդարադաձավ Բերձորում “Հիմնադիր խորհրդարանի” ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին՝ ընդգծելով, որ միջադեպն, իհարկե, դատապարտելի է:

՛՛Եվ հայաստանյան, և ղարաբաղյան իրավապահ մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն և իրադարձությունը ներկայացնեն հանրությանը՛՛,-ասաց պատգամավորը` շեշտելով խնդրի երկրորդ կողը. 

՛՛Որը չգիտես ինչու մեզանից ոչ ոք չի խոսում: Ինչպես կարելի է ապրիլի 24-ը, որ ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, թեկուզ և ցեղասպանության զոհերի հիշատակման բացասական կոնտեքստում, դարձնել ժողովդին պառակտման առարկա:

Ռեժմի դեմ պայքարել ցանկացողները կարող են դա անել և պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի “100-րդ տալերիցն առանց ռեժմի” դիմավորելու հետ՛՛,-պատգամավորը հայտարարեց, թե նման քայլերը անբարոյականություն են և դրա մասին պետք է բոլորը բարձրաձայն խոսեն:

՛՛Չի կարելի գնալ Ղարաբաղ ու ղարաբաղցիներին հայրենասիրություն սովորեցնել, որ հայությունն անպարտ է, ղարաբաղցիներն են մեզ սովորեցրել, որ հայությունն անպարտ է, նաև մեր մասնակցությամբ: Սա անընդունելի երևույթ է, դա նշանակում է չճանաչել սրբության ամենավերջին սահմանները՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ