21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետն ու ոչ իշխանականները համաձայնության եկան /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խորհրդակցություն հրավիրվեց ԱԺ վեց խմբակցությունների ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ: Քննարկման ավարտից հետո ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ այսօր նիստի ժամանակ նման հանդիպումէին  պահանջել՝ քննարկելու ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները, ինչը մերժվել էր:

՛՛Բայց հետո ողջամտությունը հաղթեց, մենք հանդիպեցինք: Կարող եմ ասել, որ ընդհանուր լեզու ենք գտել: Խնդիրն այն է, որ այն մոտոցումները, ինչ հնչեցվեց իշխանության ներկայացուցիչների կողմից և այն մետոցումները, որ ունեն մեր բոլոր հինգ քաղաքական ուժերն համընկնում են առանձին դեպքերում՛՛,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ չնայած այսօր արտահերթ նիստ հրավիրելու համապատասխան ստորագրություններ ունեն, սակայն այսօրվա արտահերթը հետաձգվում է: ՛՛Մոտեցումների մեջ բավական ընդհանրություններ կան, և մենք գտնում ենք, որ կարող ենք ընդանուր մոտեցմամբ ներկայանալ հաջորդ քառօրյային: Բայց նաև ճշտեցինք, որ եթե հաջորդ քառօրյային մենք չենք ունենա ընդհանուր մոտեցում, արտահերթ նիստ կհրավիրենք հաջորդ քառօրյային՛՛:

Հակոբյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել ընդհանուր մոտեցումների վերաբերյալ, սակայն նկատեց՝ փաստաթղթերի կամավոր լինելու դրույթը, ինչն առաջարկում են առեւտրականները, այդ ընդհանրություններից է: ՛՛Նաև եթե կլինեն գործարարներ, առևտրականներ, ովքեր մեկ տոկոսի դաշտում կմնան և փաստաթղթավորված կներկայանան, դա կհամադրվի, այսինքն՝ կամավորության սկզբունքը կմտնի օրենքի մեջ: Տոկոսային հարաբերակցությունը քննարկելու հարց է՛՛,-բացատրեց նա:

Ռուբիկ Հակոբյանի խոսքով`հանդիպումներ են լինելու գործարարների հետ և իշխանության, և ոչ իշխանականների կողմից: Դիտարկամը, թե չեն վախենում, որ կառավարությունը ՛՛փափուկ բարձ է՛՛ դնում իրենց գլխի տակ, ասաց` “տառապանքը  փորձ ունի”` արտահերթն ուժի մեջ է:

Հիշեցնենք, կառավարությունն արդեն որոշել է “Շրջանառության հարկի մասին” օրենքի փոփոխություններն ուժի մեջ դնել ոչ թե փետրվարի, այլ հուլիսի մեկից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ