12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

ԱՄՆ-ը պատրաստ է Ուկրաինայում խաղաղության երաշխավոր դառնալ. Քերի

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համատեղ ասուլիս են ունեցել Կիեւում, որի ժամանակ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայում խաղաղության երաշխավոր դառնալ, տեղեկացնում է ТАСС գործակալությունը: “Հիմնախնդիրը չպետք է ռազմական ուղիով լուծվի, այն պետք է բացառապես խաղաղ կարգավորում ստանալ: Սակայն խաղաղությունը չի կարող միակողմանի լինել: Պետք է հետեւել Մինսկի […]

Իրավական դաշտում մենք ավելի լավ դիրքեր ունենք. քաղաքագետ

Ցեղասպանության հարցը պետք է իրավական հարթություն տեղափոխել, դա բխում է Հայաստանի շահերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ, “Մոդուս Վիվենդի” կենտրոնի տնօրեն Արա Պապյանը: Նա նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից թեեւ հատուցում չի բխում, սակայն հարցն իրավական դաշտ տեղափոխելով` հնարավոր կլինի ապացուցել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է: “Իրավական դաշտը […]

՛՛Մարդ են էլի՝ թող մի քիչ իրանց համար գնան գուլյատ անեն Ղարաբաղում՛՛

՛՛Ժիրայր Սեֆիլյանը, մյուսներ և այլն որոնք անընդհատ հռչակում են, որ իրենք այսպես ասած արևմտյան քաղաքականության կողմնակից են, մաքսային միություն են դատապարտում: Մարդիկ, այսինքն Արցախում, որտեղ մինչև հիմա էլ պատերազմ է ու հանկարծ ինչ-որ մարդիկ գալիս են ագիտացիա անելու իրանց կանաց ու երեխաների հետ, բնական է պետք է ասեն՝ դուք քանի՞ գլուխ ունեք՛՛,-այսօր կայացած մամլո ասուլիսի […]

ԲՀԿ-ը պատրաստվում է 2017-ի ընտրություններին. ՀՀԿ /վիդեո/

 ՛՛ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն արդեն տվել է մեկնաբանություն, ժողովի հետ կապված քննարկումներ կլինեն ԳՄ առաջիկա նիստում, ապա կլինի հայտարարություն՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ՝ ի պատասխան հարցին, թե արդյոք իշխանությունները լսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ պատրաստվում են հեռանալ իշխանությունից: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի պահանջին՝ չգնալ սահմանադրական փոփոխություններին, ապա պատգամավորն […]

Ննջասենյակում գտել են Անահիտի դիակը

Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել:  Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով: Կատարվում է քննություն: 

Մնացական Մարտիրոսյանը ազատ արձակվեց

Քիչ առաջ  հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել ազատ արձակել Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական  Ալեքսանյանին  և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:  Հիշեցնենք, որ  Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանն ձերբակալվել էր՝  հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային բողոք-ցույցերի ժամանակ ոստիկանների հետ ընդհարմանը մասնակցելու համար:

Մերկելը, Օլանդը եւ Պորոշենկոն համատեղ կոչով են հանդես եկել

Նախօրեին Կիևում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Եռակողմ հանդիպումից հետո երկրների ղեկավարները համատեղ կոչով են հանդես եկել` նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում, դուրս բերել արտերկրյա զորքերը, հեռացնել ծանր տեխնիկան և ազատ արձակել բոլոր պատանդներին, տեղեկացնում է ria.ru-ն:

Կառավարությունը մեկնարկում է գյուղատնտեսության աջակցության ծրագիրը

Պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրվող աջակցության ծրագրերը կշարունակվեն նաեւ այս տարի։ Նախատեսվում է մատչելի գներով ինչպես սերմացուի, այնպես էլ դիզելային վառելանյութի եւ պարարտանյութերի մատակարարում։ Այդ առումով կառավարության այսօր կայացած նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ։ Ըստ այդմ, գործադիրը ստանձնեց գյուղատնտեսությանը տրամադրվող վառելանյութի, պարարտանյութերի եւ սերմերի գնային տարբերությունը մարելու պարտավորություն։   Կառավարությունը մտադիր է գյուղացիական տնտեսություններին դիզելային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի