11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Մարդ են էլի՝ թող մի քիչ իրանց համար գնան գուլյատ անեն Ղարաբաղում՛՛

՛՛Ժիրայր Սեֆիլյանը, մյուսներ և այլն որոնք անընդհատ հռչակում են, որ իրենք այսպես ասած արևմտյան քաղաքականության կողմնակից են, մաքսային միություն են դատապարտում: Մարդիկ, այսինքն Արցախում, որտեղ մինչև հիմա էլ պատերազմ է ու հանկարծ ինչ-որ մարդիկ գալիս են ագիտացիա անելու իրանց կանաց ու երեխաների հետ, բնական է պետք է ասեն՝ դուք քանի՞ գլուխ ունեք՛՛,-այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արշակ Սադոյանը:

Սադոյանը կարծում է, որ տեղի ունեցածը սպասելի էր.՛՛Սեֆիլյանը մտածել է ինչ կա որ, ի՞նչ պետք է անեն ու որ որևէ խնդիր չլինի՝ կնիկ երեխա են հետները տարել: Մտածել են ո՞նց կարող է պատահի էսքան մարդով գնանք ու նման բան լինի: Ինքը մտածում է, թե դիմացինը մարդ է՛՛:

՛՛Ես դատապարտում եմ Սեֆիլյանին էլ, որովհետև եթե սահմանային լարվածություն կա պետք է հաշվի առնել անգամ մանրունքները՛՛,-ասաց Սադոյանը և հավելեց.՛՛Նախախորհրդարան ՝ թե հիմնադիր խորհրդարան, ախր դրանց ո՞վա ճանաչում: Մարդ են էլի՝ թող մի քիչ իրանց համար գնան գուլյատ անեն Ղարաբաղում՛՛:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ