12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Սահմանային գյուղերը ողջ գիշեր գնդակոծվել են. կա զոհ

Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ  երեք գյուղերի ուղղությամբ՝ Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր : Արձակված կրակոցներից զոհվել է գյուղի բնակիչներից մեկը՝ 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին կրակոցները դադարել են: […]

Ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում.նախարարը՝Ճոյտի ֆիլմից. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ”Հիշողություն” ֆիլմին, ասել է, որ ֆիլմը չի դիտել և առանձնապես ցանկություն էլ չունի դիտելու: ՛՛Անկեղծ ասած՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաճախ ժամանակ չի թողնում անգամ բարձրարժեք ստեղծագործություններ վայելելու: Հակոբ Հակոբյանի այս նախաձեռնությունը գնահատում եմ որպես ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում, այնպես, ինչպես որևէ մեկը […]

Ի վերջո որտե՞ղ է “Դաշնակցությունը”. Չորրորդ իշխանություն

ՀՅԴ-ն մեկնաբանել է, թե վերջին շրջանում ՀՅԴ-ի տեսակետներն ու մոտեցումները գրեթե բոլոր հարցերում տարբերվում են այլ ընդդիմադիրների տեսակետներից: Lրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը շտապել է հանգստացնել, թե իրենց տեսակետները հաճախ տարբերվում են ոչ միայն ընդդիմադիրների, այլ նաեւ իշխանական ուժերի տեսակետներից: ՛՛Մենք միշտ ինքնուրույն քաղաքական գիծ ենք վարել, եւ կան հարցեր, որոնց վերաբերյալ ունեցած մեր մոտեցումները […]

Կյանքդ` 3 տուփ կարագի դիմաց. տարեց կինը կաթվածահար է եղել /վիդեո/

3 տուփ կարագի արժեքը Մոսկվայում մոտ 300 ռուբլի է: Հենց այդքան է կազմել տարեց կնոջ կյանքի գինն այստեղ: Նախօրեին Մոսկվայի “Մագնիտ” սուպերմարկետում 82-ամյա Ռաուզա Գալիմովային կանգնեցրել են խանութի անվտանգության աշխատակիցները եւ նրա մոտ 3 տուփ կարագ տեսնելով` մեղադրել գողության մեջ: Կինը ասել է, որ չի տեսել դրանք, խնդրել է թույլ տալ իրեն վճարել դրանց դիմաց, […]

Գևորգ Կոստանյանի հոր ունեցվածքը. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրն է և ում պաշտոնավարումը հունվարից դադարեցվել է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2014թ.-ի իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը: Նրա պաշտոնավարման դադարից հետո ունեցած եկամուտները կազմել են 37 մլն դրամ և 25 հազար դոլար: Կոստանյանը եկամուտներ է ստացել հիմնականում […]

Իշխան Զաքարյանը փորձում է խոզ որսալ. Ժամանակ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գտնվում է Հորադիզում:՛՛Ժամանակի՛՛ տեղեկություններով՝ նա այս օրերին իր հանգիստն է անցկացնում այնտեղ և զվարճանում է որս անելով՝ փորձում է խոզ որսալ: Այս լուրը երեկ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ մասամբ հաստատել էր ՎՊ մամուլի ծառայությունը՝ ասելով, թե Ի. Զաքարյանը փետրվարի 2-ից 15 օրով արձակուրդում է: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

2 մոլորություն Բերձորի դեպքերի հետ կապված. Հայկական ժամանակ

Հիմա, ինչպես և կարելի էր սպասել, Բերձորի դեպքերի շուրջ բազմաթիվ վերլուծություններ և քննարկումներ կան: Մարդիկ ուզում են հասկանալ տեղի ունեցածի խորքային իմաստը: Բայց ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, հաճախ վերլուծությունները հասնում են անհեթեթության մակարդակի: Բերձորի դեպքերը կապում են Գյումրիի դեպքերի հետ, Գյումրիի դեպքերից զնում-հասնում են Ամերիկա և Սիոն, Սիոնից գալիս-մտնում են թեժ աշուն, աշունից հետո […]

Եթե չտեսնեի, հրաժարական չէի տա.Վ. Սարգսյանի ինստիտուտի նախկին ղեկավար. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասել է, որ վատ հոգեվիճակում է եւ անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել ինստիտուտում կատարված դաժան սպանության մասին: Հարցին, թե իր մեղքի բաժինը չի՞ տեսնում կատարվածում, ինստիտուտի ղեկավարն ասել է. ՛՛Եթե չտեսնեի, հրաժարական չէի տա, ինձ հանգիստ թողե՛ք՛՛: Առավել մանրամասն՝ թերթի […]

Պարտավոր են պետական ու ազգային շահը վեր դասել նեղխմբակային շահերից. ԱՍԱԼԱ-ի մարտիկները պահանջում են

Հայտարարություն Մենք` ներքեւը ստորագրողներս` Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ եւ վետերաններ, մեր խոր մտահոգությունը հայտնելով ս. թ. հունվարի 31-ին Բերձորի մերձակայքում տեղի ունեցած ցավալի ու ամոթալի դեպքերի առթիվ, 1. Կոչ ենք անում բոլորին` ցուցաբերել զսպվածություն, զգոնություն եւ հեռու մնալ մթնոլորտը էլ ավելի շիկացնելու ամեն քայլից ու հայտարարությունից: 2. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի