22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

2 մոլորություն Բերձորի դեպքերի հետ կապված. Հայկական ժամանակ

Հիմա, ինչպես և կարելի էր սպասել, Բերձորի դեպքերի շուրջ բազմաթիվ վերլուծություններ և քննարկումներ կան: Մարդիկ ուզում են հասկանալ տեղի ունեցածի խորքային իմաստը: Բայց ինչպես հաճախ է պատահում Հայաստանում, հաճախ վերլուծությունները հասնում են անհեթեթության մակարդակի: Բերձորի դեպքերը կապում են Գյումրիի դեպքերի հետ, Գյումրիի դեպքերից զնում-հասնում են Ամերիկա և Սիոն, Սիոնից գալիս-մտնում են թեժ աշուն, աշունից հետո գնում հոկտեմբերի 27, հոկտեմբերի 27-ից Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմից զալիս-հասնում Շրջանառության հարկ:

Բերձորի միջադեպի հետ կապված երկու մոլորություն կա, որոնց կարևոր ենք համարում անդրադառնալ: Առաջինն այն պնդումն է, թե նման բռնություններով իշխանությունը վնասում է ինքն իրեն և հանրությանը հանում իր դեմ: Խնդիրն այն է, որ Հայաստանում հանրությունը վաղուց է իշխանության դեմ դուրս եկած և հենց այսօրինակ բռնություններն են, որ արդեն մոտ քսան տարի ապահովում են իշխանության կայունությունը մի պայմաններում, երբ հանրության մեծամասնությունն իշխանափոխություն է փափագում: Դուք Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մի օրինակ, երբ բռնությունը թուլացրած լինի իշխանությանը: Չկա նման բան:

Սա նաև նրանից է, որ ընդդիմությունը, ընդդիմադիր քաղաքական գործիչները միշտ սխալ են արձագանքել բռնությանը: Հարց կառաջանա, բա ո՞րն է ճիշտ արձագանքը: Այս հարցի պատասխանը դեռ պետք է գտնել, բայց որ իշխանության կիրառած բռնությունը երբեք չի հաջողվել շրջել հենց իշխանության դեմ արդեն իսկ վկայում է այն մասին, որ բռնություններին հանրային, քաղաքական արձագանքը, որպես կանոն, միշտ սխալ է եղել: Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմությունը պետք է վերանայեն բռնությունների նկատմամբ իրենց վերաբերմունքը, դրան արձագանքելու նոր ձևեր ու մեխանիզմներ գտնեն:

Հաջորդ մոլորությունն այն է, թե երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ բռնություն է կիրառվում, այդ քաղաքական ուժը դրանից դիվիդենտներ է շահում, որովհետև նրա շուրջ քննարկումներ են առաջանում, համակրանք և այլն:

Քննարկումն ու համակրանքը գուցե, բայց ցանկացած բռնություն, մեծ հաշվով, բացասաբար է անդրադառնում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի վրա, եթե նա արագ ու արժանի հակահարված տալու ի վիճակի չի լինում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ