12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Իրավական դաշտում մենք ավելի լավ դիրքեր ունենք. քաղաքագետ

Ցեղասպանության հարցը պետք է իրավական հարթություն տեղափոխել, դա բխում է Հայաստանի շահերից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ, “Մոդուս Վիվենդի” կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Նա նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից թեեւ հատուցում չի բխում, սակայն հարցն իրավական դաշտ տեղափոխելով` հնարավոր կլինի ապացուցել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է:

“Իրավական դաշտը միակ տեղն է, որտեղ մենք ունենք ավելի լավ դիրքեր, քան Թուրքիան, քանի որ կան հստակ օրենքներ, որոնցով կարգավորում է իրավական դաշտը: Այս դաշտում մենք կարող ենք մեզ շահեկան խնդրի լուծում արձանագրել”,- ասել է նա:

Բանախոսը նշել է, որ Ցեղասպանության հարցի բարձրաձայնումն իրավական հարթությունում կփոխի նաև Թուրքիայի հետ հարաբերությունները:

“Մենք այդպիսով լծակ ենք ձեռք բերում, հնարավոր է՝ բանակցությունների նոր հնարավորություններ լինեն”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ